Եթե կան մարդիկ, ում պետք է գործի տեղավորել՝ կարելի էր նրանց անունները գրել օրենքում
ՀՀ արդարատադության նախարարությունը բարեվարքության կամ վեթինգի ոչ մի կանոն էլ չի մշակել, իրենք միայն ավելացրել են կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության հիմքերը, դատական ատյանների կողմից սխալի հաստատումը, մնացած առումներով ինչ- որ այժմեական կոնկրետ անձանց խնդիր են կարգավորում։ Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արդարադատության ներկայացրած դատավորների բարեվարքության («վեթթինգ») ստուգմանն ուղղված նախագծին՝ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեմային, որը «նպատակ ունի հնարավորություն ընձեռել կենսագործելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը ու սահմանադրի (ժողովրդի) կամքը», ասաց, որ Սահմանադրական դատարանի անդամների օրենքով ներկայացվող առաջարկը ՝ թե եկեք հրաժարական տվեք՝ մենք ձեզ երկար ու շատ փող կտանք պետության հաշվին, դա իրավական կատեգորիա չէ։ «Այստեղ անգամ մեկնաբանելու ոչինչ չկա։ Սա իրավական տիրույթից դուրս հարց է»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է 28-ի փոխարեն 25 տարեկան դատավորներ ունենալու հավանականությանը՝ փաստաբանը ասաց, որ եթե կան մարդիկ, ում պետք է գործի տեղավորել՝ կարելի էր նրանց անունները ուղղակի գրել օրենքում։ «Ասենք՝ Պողոսին նշանակել դատավոր, որովհետև ինքը չի կարող 3 տարի սպասել՝ քննիչ աշխատել, փաստաբան, դատախազ, մի տեղ իրավաբան լինել, որ գլխում մի բան ավելանա՝ էլ չի կարողանա դառնալ դատավոր»,-նշեց նա։
Նախագծով նախատեսվում է ներառել ՄԻՊ-ի մեկ և քաղհասարակության երկու ներկայացուցչի Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում։ Փաստաբանն անդրադանալով այս կետին ասաց․ «Էդ ի՞նչ քաղհասարակություն է, այն, որ մեռավ իշխանության գովքն անելով, դրա՞նց մուտքն են ապահովում։ Ես ուղիղ ասում եմ՝ ցանկացած սազանդարի մուտք էթիկայի հանձնաժողով՝ կնշանակի ևս մեկ քայլ դատական անկախության դեմ»,-ընդգծեց Վարոսյանը։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...