ԵԽ զեկույց. Թուրքիան լրագրողների նկատմամբ սպառնալիքներով և հետապնդումներով առաջատար է
Եվրախորհուրդը հրապարակել է «Լրագրողների դեմ ճնշումների» մասին զեկույցը, ըստ որի Եվրոպայում մեծ թվով լրագրողներ ընթարկվում են ճնշումների, ահաբեկման և հետապնդման:
Ուսումնասիրությունը ներառել է ինչպես Եվրամիության (ԵՄ), այնպես էլ այդ կառույցին չանդամակցող երկրները, ինչպես օրինակ Հարավային Կովկասի երկրները, Թուրքիան:
Ըստ զեկույցի՝ Թուրքիան լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի, սպառնալիքների քանակով առաջատար է: Թուրքիայի լրագրողների 69.2 տոկոսը ֆիզիկական բռնության սպառնալիք է ստանում: Այս ցուցանիշն ամենաբարձրն է: Հաջորդը 66 տոկոս ցուցանիշով Հարավային Կովկասն է, ապա Արևելյան Եվրոպան՝ 60 տոկոս: Լրագրողների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը կրկին ամենաշատը գրանցվել են Թուրքիայում՝ 18.3 տոկոս: Հոգեբանական բռնության ցուցանիշը բարձր է բոլոր երկրներում: Թուրքիայում լրագրողների 87 տոկոսը կարծում է, որ թիրախավորել և հատուկ հսկողության տակ է պահվել:
Առցանց հետապնդումների ամենաշատը ենթարկվում են Թուրքիայի լրագրողները՝ մոտ 71 տոկոս: Տարբեր կառույցների կողմից ամենաշատ սպառնալիքները կրկին ստանում են թուրք լրագրողները՝ ընդ որում ոստիկանության կողմից սպառնալիքներ ստանում է լրագրողների 72 տոկոսը, իսկ տարբեր քաղաքական խմբերի կողմից՝ 64.4 տոկոսը:
Ըստ զեկույցի՝ լրագրողների նկատմամբ այս բոլոր ճնշումները հանգեցնում են ինքնագրաքննության, որի ամենաբարձր տոկոսը գրանցվել է Թուրքիայում: Լրագրողների 51 տոկոսը ավելի քիչ տեղ է հատկացնում դեպքերի քննադատությանը, 42 տոկոսը նվազեցրել է զգայուն և քննադատական պատմությունների նշանակությունը, 42 տոկոսը սահմանափակվել է թեմաները ընդունելի բովանդակությամբ քննարկմամբ:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս