Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է
Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նկատեցի, որ իշխող քաղաքական ուժի առանձին բարձրաստիճան ներկայացուցիչներ հրապարակավ տարակուսանք են հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից խորհրդատվական եզրակացություն ստանալու համար Վենետիկի հանձնաժողովին դիմելու առթիվ՝ իբր, ընթացակարգերն են ոչ հստակ, իբր, ինչպե՞ս է հնարավոր վարույթում գտնվող գործով դիմել Վենետիկին, և այլն։
Կարճ ուսումնասիրություն կատարեցի և պարզեցի, որ Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է՝ հարուստ պրակտիկայով։ Պարզ որոնմամբ գտա Վենետիկի հանձնաժողովի 30 խորհրդատվական եզրակացություն (amicus curiae opinion), որոնք վերաբերում են 8 պետությունների Բարձր դատարաններից (հիմնականում՝ Սահմանադրական դատարաններից) ստացված հարցումներին․ Վրաստան (6 գործ), Մոլդովա (7), Ալբանիա (6), Բոսնիա (6), Հյուսիսային Մակեդոնիա (2), Ուկրաինա (1), Ղազախստան (1), նույնիսկ Պերու (1 գործ)։
Բոլորն էլ վերաբերում են տվյալ պահին Դատարանի վարույթում քննվող գործերին, ու դժվար թե, օրինակ, Պերուի օրենսդրությունը նախատեսած լիներ Վենետիկին դիմելու հատուկ ընթացակարգ (բնականաբար՝ ոչ էլ Վրաստանի, Մոլդովայի և մյուսների)։
Իմ ցանկացած խոսքի դեկարտյան կասկածով վերաբերող անձնավորությունների համար տեղադրում եմ վկայակոչված Аmicus curiae-ների մի մասի շապիկները»,- գրել է նա:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով