Երվանդ Վարոսյան. «Դռների տակ վնգստացող քանի՞ դատավորի դեմ է վարույթ հարուցվել»
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Սերգեյ Չիչոյանին
Հարգելի պարոն Չիչոյան
Երեկ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի դատավորները «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»։
Նկատի ունենալով վերը նկարագրված ապոկալիպտիկ իրավիճակները, խնդրում եմ տեղեկացնել, թե պատերի տակ քաբաբի ակնկալիքով վնգստացող քա՞նի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումներ են ներկայացրել կառավարությունն ու անձամբ վարչապետը։
Կանխավ շնորհակալ եմ
Հարցազրույցը բնականաբար չդիտած, բայց նայածներից ոչ պակաս մտահոգ քաղաքացի։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով