«Հիմա հարց՝ բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի». Աշոտյան
Ադրբեջանական քաղաքական եւ քարոզչական շրջանակները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար քաղաքական եւ տեղեկատվական առումով Ադրբեջանը երկրորդական թիրախ է դարձել, ակտիվորեն շրջանառում են մի թեզ, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա գրառման մեջ նաեւ ասված է․
«Սա իրականում Արցախյան բանակցությունների մանիպուլյացիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեռեւս 2009 թվականին առաջարկված Հիմնարար սկզբունքների փաթեթի նենգափոխում է։
Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 10-ին Լ՚Աքիլլա քաղաքում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ մասնավորապես նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան»։ Այս մոտեցումը ապագայում վերահաստավել է նմանատիպ այլ հայտարարություններով եւս։
ԱԳՆ-ն այս ամենը շատ լավ գիտի։ Երեւի չեն հասցնում այլեւս այս հարցերով լուրջ զբաղվել։ Իսկ դե մեր ԱԺ-ն էլ գուցե ավելի լավ է, որ չի զբաղվում։
Հիմա հարց՝ բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով