Հայ-թուրքական սահմանը հատած պակիստանցին ազատազրկվեց 1 տարով. ինչպե՞ս էր նա հայտնվել Հայաստանում
Հայ- թուրքական սահմանն անցած տարվա մայիսին հատած՝ Պակիստանի քաղաքացի Աբրար Զաֆարը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:
Դատարանում Զաֆարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Նա ցուցմունք է տվել, որ ինքն սահմանն ապօրինի հատելու մտադրություն չի ունեցել, Պակիստանից Թուրքիա էր գնացել աշխատելու, գումար հավաքելու, այնուհետեւ Եվրոպա մեկնելու համար, սակայն խնդիրներ է ունեցել, փորձել փախչել եւ հայտնվել Հայաստանում:
Դատարանը 25-ամյա պակիստանցուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը դատարանը հաշվել է 2016թ. մայիսի 14-ից, ինչը նշանակում է՝ շուրջ մեկ ամսից պակիստանցի երիտասարդը կլինի ազատության մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Աբրար Զաֆարը Հայաստանին սահմանամերձ Թուրքիայի տարածքից 2016 թվականի մայիսի 14-ին հասել է հայ-թուրքական պետական սահման: Առանց պատշաճ թույլտվության՝ նա ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որից հետո հաղթահարելով ինժեներատեխնիկական առգելքներն ու էլեկտրոնային ազդանշանային համալիրը՝ շարժվել Արարատի մարզի Արաքսավան գյուղի ուղղությամբ: Նույն օրը ժամը 13:00-ին Աբրար Զաֆարը հայտնաբերվել է էլեկտրոնային ազդանշանային համալիրից 400 մետր հեռավորության վրա եւ ձերբակալվել է:
Ավելի վաղ ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախնական հարցաքննության ժամանակ Զաֆարը պարզաբանել էր, որ Պակիստանի քաղաքացի է, 1998-ին ծնված ու մտադիր էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի