Աննախադեպ ընտրակեղծիքներով Էրդողանը ցանկանում է սուլթան դառնալ
Թուրքիայում հաշվել էին քվեաթերթիկների 98 տոկոսը, որից հետո պարզ էր, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ընդամենը 51.3 տոկոս է, բայց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ցանկանում է անսահմանափակ լիազորություններ ստանալ, շտապել է շնորհավորել իր կողմնակիցներին:
Թուրքական ընդդիմությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների 60%-ի վերահաշվարկ կպահանջի: Նրանք նշում են, որ տեղի է են ունեցել աննախադեպ ընտրակեղծիքներ: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսունգերը:
Ի դեպ, Ստամբուլում, Անկարայում եւ երկրի արեւմտյան հատվածում Էրդողանի առաջարկած բարեփոխումների հակառակորդներն ավելի շատ են եղել, քան կողմնակիցները: Մասնավորապես Ստամբուլում, նախնական հաշվարկներով, փոփոխություններին «ոչ» է ասել ընտրողների 51.2%-ը, «այո»՝ 48.7%-ը:
Այսուհանդերձ, եթե սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա Էրդողանը կստանա անսահմանափակ լիազորոթւյուններ, կվերացվի վարչապետի պաշտոնը, նա հսկայական ազդեցություն կունենա դատական համակարգի վրա: Բնականաբար, բռնապետական Թուրքիայում ավելի կսրվի էրդական խնդիրը, իսկ տնտեսությունն էլ անկում կապրի:
Top-News.am


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս