Թուրքիայում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է․ ի՞նչ է այն փոխելու
Թուրքիայում, այսօր՝ապրիլի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով կազմված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է։
Քվեարկելու իրավունք ունի 55 մլն 319 հազար քաղաքացի։ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների 7-րդ հանրաքվեն է իրականացվում։
Արեւելյան նահանգներում քվեարկությունը տեղի է ունենալու 07:00-ից մինչեւ 16:00, իսկ մյուս նահանգներում՝ 08:00-ից 17:00։
Քվեարկության է դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնականերն են․ պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցավնկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։
Ապրիլի 16-ին մինչեւ ժամը 21:00-ն բացի պաշտոնական տեղեկատվությունից ընտրության վերաբերյալ կարծիք կամ թիվ հայտնելն արգելվում է։ Ընտրության օրը նաեւ արգելված է լինելու ալկոհոլային խմիչքների վաճառքը։
Էրդողանի թիմը համոզված է , որ «այո»-ն հաղթանակ է տանելու, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների ղեկավարները շեշտում են, թե «ոչ»-ն է հաղթելու։
Սոցհարցում իրականացնող կազմակերպություններից մեկը հայտարարել է, թե «ոչ»-ը հաղթելու է, իսկ եթե չհաղթի, իրենք կլուծարվեն։
Թուրքական ընդդիմությունը եւ միջազգային փորձագետները շեշտում են, թե սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության ու ազատությունների համար։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս