Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն են ստացել
Նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ամիսներ շարունակ մտածելուց հետո նիկոլական քարոզչամեքենան այսօր փորձել է տալ օտարերկրյա գործակալների մասին իմ հարցի պատասխանը՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանություններ և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովներ:
Հնչեցված հարցերին հռետորական հարցերով պատասխանեմ...
Իսկ ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր բերանը ջուր առած լռում են, երբ Բոլթոնը Երևանում կոչ է անում հրաժարվել պատմական կաղապարներից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Հայաստանը զրկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ապրիլյան պատերազմից հետո, սեպ խրելով հայ-ռուսական դարավոր բարեկամության միջև, հայտարարում էին, թե այն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր` լռում:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր ԵԱՏՄ-ն Հայաստանի համար սպառնալիք էին համարում, իսկ այսօր նույն ԵԱՏՄ նիստում ջերմ հրավիրում էին перейти в սուրճի սենյակ...Ինչպե՞ս:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր պետության համար շատ կարևոր քվեարկությունների ժամանակ կամ շփոթվում են կամ՝ հանկարծ հիվանդանում:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Վեհարանի վրա հարձակվողներին պաշտոն են տալիս:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր լռում են, երբ տրանսգենդերության քարոզ է լինում ԱԺ ամբիոնից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Արցախում դավադիր ուժեր են փնտրում:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր երկրում միասնություն և համերաշխություն քարոզելու փոխարեն ժողովրդին բաժանեցին սևերի և սպիտակների:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր հրաժարվեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:
Եվ վերջապես, ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն են ստացել:
Հ.Գ.
Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես թույլիկ պատասխան տար:
Ինչպես ասում են՝ хотели как лучше, но получилось как всегда»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ