Սասուն Միքայելյանը ՔՊ-ից չի կարող «պոկվել». Ալեն Սիմոնյանը՝ կուսակցության ներսում խմորումների մասին
Անհատների պարագայում մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, որովհետեւ ըստ իս, պատճառները եղել են շատ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտությանն ու դրա համար մեղավորներին:
Նա չհամաձայնեց իր կուսակից Սասուն Միքայելյանի դիտարկմանը, թե դրա մեղավորը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է. «Ես էլ եմ մեղավոր այդ պարտության մեջ, որովհետեւ ժամանակ չեմ գտել ես նույնպես մասնակցելու քարոզչությանը:
Մենք այդ պատճառները քննարկել ենք, կարձագանքենք, հետեւություն կանենք, ինչպես նաեւ ընդունել ենք ի գիտություն»:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե պետք է դասեր քաղել սխալներից, հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում, Ալեն ՍԻմոնյանն ասաց. «Քաղաքացին է որոշում, հեռացումը կլինի, թե չի լինի, թե դա ֆանտաստիկայի ոլորտից է, դա ժամանակը ցույց կտա: Դուք հիմա փորձում եք ինտրիգ գտնել այս ամենի մեջ, ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ եւ ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ: Եղել է այն, ինչ եղել է: Մենք հետեւություններ ենք արել, ի գիտություն ենք ընդունել մեր սխալները: Իհարկե, սխալներ եղել են, մենք պարտվել ենք, դա անժխտելի է»:
Ալեն Սիմոնյանը բացառեց, որ Սասուն Միքայելյանը կարող է հեռանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. «Սասուն Միքայելյանը ՔՊ հիմնադիր անդամ է, հիմնադիր անդամը չի կարող «պոկվել»:
Որեւիցե խմորում չկա: Ինձ համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանը վարչության անդամ չէ, ձայները այդպես դասավորվեցին, բայց կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, տարբեր բաներ կարող են լինել»:
Ինչ վերաբերում է ՔՊ-ում տարբեր խմբավորումների առկայությանը, նա ասաց. «Մրցակցություն բոլոր տեղերում կա: Նույնիսկ այստեղ լրագրողների ու օպերատորների մեջ քիչ առաջ վեճ էր: Եկեք դա չքաղաքականացնենք այն առումով, որ տանենք դա բացասական քաղաքականության դաշտ: ՔՊ-ում ներքին խնդիր չկա, համենայնդեպս ես նման խնդրից տեղյակ չեմ»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է