Գարիկ Սարգսյանին ձայնագրել ու ներկայացրել են դատախազություն. ուշագրավ զարգացումներ Արարատի մարզում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քարաճիկ և ոչ թե ստամոքս ունեցող կոկորդիլոսների սկանդալը դեռ չմարսած` կարող է հայտնվել հերթական պատմության մեջ, որը, սակայն, ի տարբերություն կոկորդիլոսի պատմության, մարզպետի համար կարող է ունենալ ցավալի վերջաբան:
Խոսքը Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության և գուցե նաև քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին է:
NEWSPRESS.am-ին ուշագրավ մանրամասներ են ի հայտ դարձել Արարատի մարզպետարանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից:
Պարզվում է` Արարատի մարզպետն ու իր ազգական կամ մտերմուհի (այդ կապերի մասին մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում) Լիլիթ Միրզախանյանն իրենց մոտ են կանչել մարզի Սոցիալական ապահովության տարածքային բաժիններից մեկի երկարամյա և բազմավաստակ Լիանա անունով աշխատակցին և պահանջել գրել աշխատանքից ազատվելու դիմում:
Վերջինս իրենից ազատման դիմում պահանջողներին հայտնել է, որ այն սեղանին կդնի միայն այն ժամանակ, երբ իրեն ներկայացնեն դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերը, ինչից հետո սոցապ աշխատակցին Արարատի մարզպետն ու Լիլիթ Միրզախանյանն ասել են, որ եթե չգրի, նրա վրա «գործ կսարքվի»:
Սոցապ աշխատակիցն, ով խոսակցության ողջ ընթացքում միացրած է պահել հեռախոսի ձայնագրիչը, դուրս է եկել աշխատասենյակից և այդ խոսակցության ձայնագրությունը ներկայացրել ՀՀ դատախազություն, ինչի ձայնը կլսենք շուտով:
Սակայն ուշագրավ զարգացումներն այսքանով չեն ավարտվում Արարատի մարզում. Սոցիալական ապահովության Մասիսի տարածքային բաժնի նախկին պետ Վ. Հ.-ի գլխին գործ սարքելու ահ տալուց և պաշտոնից հեռացնելուց հետո, խայտառակ պատմությունների մեջ է հայտնվել արդեն նույն տարածքային ստորաբաժանման նոր պետը: Նշենք, որ Վ.Հ-ն Արարատի մարզպետի հետ ունեցած խոսակցությունը ձայնագրած և դատախազություն ներկայացրած Լիանայի մտերիմն է:
Պարզվում է, որ նոր պետը միայնակ չի եկել Մասիսի տարածքային ստորաբաժանում և իր հետ այնտեղ տարել է նաև իր մտերմուհուն:
Սակայն, երբ պարզվել է, որ մտերմուհու համար ոչ հաստիք կա, ոչ էլ աշխատավարձ, որոշել է հավաքել աշխատակիցներին և հրահանգել, որ իր մտերմուհու աշխատավարձը պետք է գոյանա բոլոր աշխատակիցների աշխատավարձերի որոշ տոկոս կրճատման հաշվին: Այս մասին մեզ պատմեց Սոցիալական ապահովության Մասիսի տարածքային բաժնի աշխատակիցներից մեկը` չցանկանալով ներկայանալ և նշել, թե նորանշանակ պետը աշխատակիցների աշխատավարձից որքան է մաս հանելու իր մտերմուհուն վճարելու համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է