Կարեն Միրզոյանի ներգրավման որեւէ փորձ բանակցային գործընթացին էապես կարող է ավելացնել հայկական կողմերի ռիսկերը. Բեքարյան
Կարեն Միրզոյանի ներգրավման որեւէ փորձ բանակցային գործընթացին էապես կարող է ավելացնել հայկական կողմերի ռիսկերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վարչապետի որոշմամբ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Հաշվի առնելով Կարեն Միրզոյանի դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձը, աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվությունը, անձնական հատկությունները, ինչպես նաեւ, նրա հինգ տարի Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար լինելու փաստը՝ որոշումը ողջունելի է: Անկասկած Կարեն Միրզոյանը կարող է իր զգալի ներդրումն ունենալ արտաքին քաղաքական մի շարք հարցերի առավել արդյունավետ առաջ մղման գործում:
Այս ամենի հետ մեկտեղ, շատ կարեւոր է հստակեցնել, որ Կարեն Միրզոյանը ներկայումս ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի ձեւով չի ներկայացնում եւ չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը որեւէ ձեւաչափում կամ բանակցություններում:
Միաժամանակ, նրա ներգրավման որեւէ փորձ նշված գործընթացին էապես կարող է ավելացնել հայկական կողմերի ռիսկերը եւ քայլ դառնալ Ադրբեջանի կողմից լարվող թակարդի ուղղությամբ:
Ավելի հստակ պատկերացնելու համար ասվածի կարեւորությունը՝ փոքրիկ մեջբերում Քերի Քավանոյի «Ամերիկայի ձայն»-ին տրված հարցազրույցից.
Քերի Քավանոյի խոսքով, թեեւ Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ ղարաբաղյան կողմի բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով որոշ քայլեր Ադրբեջանում արվել են.
«Թեեւ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձեւաչափը պետք է անփոփոխ մնա, այնուամենայնիվ, ես նկատել եմ, որ Բաքուն ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը, ավելացնելով այնտեղ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը: Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձեւաչափը փոխելու հեռանկարներով»:
Հ.Գ. Հուսանք, որ որեւէ կապ չկա եւ չի կարող լինել Կարեն Միրզոյանի նշանակման եւ ադրբեջանական պատվիրակության կազմի փոփոխությունների միջեւ»:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ