Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Մամուլ

Վարչապետը կրկին քար նետեց Ռուսաստանի «բոստանը»

«Իրատես»-ը գրում է․

«Ամեն անցնող օրն ապացույց է, որ օրվա իշխողն ու իր կուսակցությունը չեն տիրապետում երկրի իրավիճակին: Պատճառը մեկն է. նրանք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի, այլ անհասկանալի, կամ գուցե շատ հասկանալի շահերով: Ոչ առանց դրսի օժանդակության: Երկիրը, պետական բոլոր կառույցները սոդոմ-գոմորի վերածելուն զուգընթաց, արդեն իսկ զավեշտի դաշտ տեղափոխվող «բռնել-բաց թողնել Քոչարյանին» օպերացիան զվարճանալու տարրեր ունի իր մեջ, եթե «ասֆալտին չփռվեին» երկրի կարևորագույն ինստիտուտները, եթե երկիրը չգտնվեր գեոքաղաքական «հրդեհային» գոտում, եթե ազգն այսքան պառակտված չլիներ և նույն Հայաստանից «կրակահերթեր» չարձակվեին Արցախի ուղղությամբ:

Հասկանալի է՝ վարչապետի աթոռին նստած անձը այս ամենին առնչվող որևէ մտահոգություն չունի, նա իրականացնում է անհրաժեշտ ծրագիրը, որի մասին անվերջ խոսել ենք. միջազգային հանրությունը, առաջին հերթին Հայաստանը հեղափոխության տարած «մունետիկները» ղարաբաղյան խնդիրն են թիրախավորել, դրանից ածանցված «էֆեկտով»` տարածաշրջանում ռուսական ազդեցության հիմնարար թուլացման լուրջ հեռանկարով:

Այո, հետաքրքիր ու բուռն էր հայոց իշխանությունների անցնող շաբաթվա արտքաղաքական, արցախյան առօրյան: Վաշինգտոնյան 3-4 ժամ տևած հանդիպումից հետո, հասկանալի է, չէ՞, այդ ընթացքում փաստացի կարևորագույն հարցերն են քննարկվել), ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ արտահոսք, ինչպես միշտ` ադրբեջանական կողմից:

Մամեդյարովն ասաց, որ այդ ժամերի ընթացքում քննարկվել է տարածքների վերադարձի, խաղաղապահների տեղակայման մոդելը: Չտրվենք արտահոսքին, մանավանդ որ ՀՀ ԱԳՆ-ն բացասել է այն, ընդ որում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ակամա «խոստովանության» ֆոնին, թե Մամեդյարովը, այն է` ադրբեջանական կողմը, խախտել է պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվածություն, բացի «ուտեչկա» թույլ տալուց, չի ասվում) և ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից զատ, այլ մտքեր հայտնել: Ընդ որում, նկատենք, որ ԵԱՀԿ համանախագահ ոչ մի երկիր չի ժխտել Մամեդյարովի ասածը:

Եվ ուրեմն` հասկանանք ինչ է ասում Մամեդյարովը: Ոչ մի նոր բան: Մամեդյարովը ներկայացնում է «Մադրիդյան սկզբունքների» կարևորագույն կետը, որը, ըստ հաջորդականության, վերջինը կամ նախավերջինն, է, սակայն այս բանակցություններում, կարծես, դարձել է առաջինը: Ընդամենը` սա: Ընդ որում, այդ «դարձին» դեմ չեն ոչ ռուսաստանյան, և ոչ էլ բոլթոնյան` ամերիկյան նախագահությունը ֆրանսիականը, հասկանալի է, որոշիչ չէ):

Ինչու: Համանախագահ այդ երկրներից յուրաքանչյուրը մտածում է, որ իր խաղաղապահներն են լինելու հակամարտության գոտում, և փորձում են իրենց լծակներով ճնշում գործադրել կողմերի վրա` դրան հասնելու համար… Պաուզան ձգենք` ասելու, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն էլ, ի շարունակություն Մամեդյարովի, ասաց, որ եթե կրակոցները խանգարում են, հայկական կողմը մատնանշում էր արել` խաղաղ գործընթացը, կրակոցների այս պայմաններում առաջանցում չի կարող գրանցել), չենք կրակի, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ու հիմա շատերը սպասում են, թե ինչ արդյունքներով է ավարտվելու G-20-ի շրջանակներում Թրամփ-Պուտին հանդիպումը, ուր քննարկման առաջին թեման Իրանն է: Հիշենք` խաղաղապահները կանգնելու են հենց Իրանի հետ սահմանագծում:

Բոլոր դեպքերում, հեղափոխության մունետիկ վարչապետը իր լավ օրերը չի ապրում, մանավանդ, որերորդ անգամ նա քար նետեց Ռուսաստանի «բոստանը», այս անգամ արդեն ԵԽԽՎ-ում, և այն էլ Վրաստանի բուռն ներքաղաքական զարգացումների ֆոնին` հայաստանյան դիլետանտ պատվիրակության քվեարկությամբ: Առավել «հուզիչը» հետ-առաջի այն տեխնոլոգիան էր, որ կիրառեց Հայաստանը` պատվիրակության ղեկավարը չէր հասկացել` ինչ է քվեարկում, ինչու և ումով: Ու հերթական անգամ հայաստանյան արտաքին քաղաքականությունը «խաղեր տվեց» ռուսական դաշտում, այն դաշտում, ուր դեռ հասակով մեկ չեն կարողանում կանգնել ո՛չ միստր Բոլթոնը, ո՛չ Պոմպեոն, ո՛չ էլ էքստրաօրդինար Թրամփը:

Դառնալով էլ մեզ, պետք է սպասել` տեսնելու, ինչ արագությամբ են կազմակերպվելու Մնացականյան-Մամեդյարով սպասվող, դրան հաջորդող` Փաշինյան-Ալիև հանդիպումները: Եվ, որ կարևորն է, ինչ օրակարգով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։