Սասուն Միքայելյանը մանդատից չի հրաժարվի և առաջիկայում պարզաբանումներ կտա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է՝ համառ լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այնքան վիրավորված է, որ իրեն ՔՊ համագումարը չի ընտրել Քաղպայմանագրի վարչության անդամ, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։ Անգամ այսօր մամուլում լուր կա, որ նա ասել է․ «Մանդատը շպրտելու եմ դեմքներին»։ Մանավանդ որ այս օրերին Սասուն Միքայելյանն անհասանելի է, ուստի այդ լուրերն ավելի առարկայական են թվում։
Մենք փորձեցինք Սասուն Միքայելյանի մերձավորներից ճշտել՝ կա՞ արդյոք նման մտադրություն։ Մեզ հարյուր տոկոսով հավաստիացրին, որ մանդատից հրաժարվելու մտադրություն չկա, բայց Սասուն Միքայելյանը հիացած չէ այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր երկրում։
Եվ եթե իրենից դժգոհություններն իշխող կուսակցությունում պայմանավորված են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուին չաջակցելու հանգամանքով, ապա ինքը երբեք չի թաքցրել, որ աջակցում է Աբովյանի գործող քաղաքապետին, նրան համարում է հաջողված քաղաքապետ, ով իր գործունեության ընթացքում բյուջեն գերակատարել է, քաղաքը բարեկարգել է և այլն։
Իսկ Աբովյանի քաղաքապետին պատերազմ հայտարարած մարզպետին՝ Ռոմանոս Պետրոսյանին ինքը համարում է անհաջող մարզպետ, չնայած ժամանակին ինքն է նրան բերել կուսակցություն և նպաստել նրա առաջխաղացմանը։
Հիշեցնենք, որ մարզպետի և Սասուն Միքայելյանի հարաբերությունները հատկապես Աբովյանի ընտրություններից հետո շատ լարվել են։ Իսկ ՔՊ համագումարից ու վարչության ընտրությունից հետո Սասուն Միքայելյանը նաև որոշակիորեն սառեցրել է իր հարաբերությունները իշխանական այլ կառույցների հետ և Ազգային ժողով էլ չի գալիս։ Թեև, ասացին, որ առաջիկայում ծրագրում է գալ և իրեն ուղղված բոլոր հարցերի պարզաբանումները տալ։
Մեր տեղեկություններով, ՔՊ համագումարից հետո, չնայած Սասուն Միքայելյանին վարչությունից դուրս թողնելը վերագրվեց Նիկոլ Փաշինյանին և Աբովյանի ընտրությունների համար նրան պատժելուն, բայց մերձավորները համոզված են, որ դա վարչապետի հրահանգով չի եղել, այլ կուսակցության մուտիլովշիկների ջանքերով։
Սասուն Միքայելյանի դեմ, մերձավորների կարծիքով, աշխատել են ոչ միայն Ռոմանոս Պետրոսյանը, այլև գուցե Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը և ուրիշներ, որոնք վարչության կազմում ընտրվելիս վատ ցուցանիշներ չցուցադրեցին։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հնարավոր է, որ ընտրվելուց հետո անգամ հրաժարվեր վարչության անդամությունից, քանի որ ԵԿՄ նախագահի պաշտոնն իրեն բավարարում է, բայց ամեն դեպքում վիրավորված է նման վերաբերմունքից։
Ի դեպ, ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է սիրտը շահել, հարթել ստեղծված կացությունը։ Առհասարակ՝ Սասուն Միքայելյանն այն քիչ մարդկանցից է, ով պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ և նրան ասում է այն, ինչ մտածում է՝ և հատկապես իշխանությունների թույլ տված սխալների մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է