Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Հայաստան

Մարինա Խաչատրյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

2018 թվականի հոկտեմբերի 29-ին մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ տառապում է պարբերական հիվանդությամբ և ամեն օր ընդունում է Կոլխիցին դեղամիջոցը։

 Տես՝ 20-րդ րոպեից

2019 թվականի մայիսի 8-ին ուղիղ եթերով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ ՀՀ ԱՆ մի շարք աշխատակիցների հետ համատեղ ստանում է «Գարդասիլ» պատվաստանյութ։

 

 2019 թվականի հունիսի 14–ին (արյան դոնորների միջազգային օր) ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանձնեց դոնորական արյուն։ Ստորև ներկայացված տեսանյութում հստակ նշվում է, որ յուրաքանչյուր ոք արյուն հանձնելուց առաջ լրացնում է հարցաթերթիկ, որտեղ նշում է, որ չունի առողջական ոչ մի խնդիր։

 

Արյան դոնոր հանդիսանալու համար կան մի շարք հակացուցումներ։ Հակացուցում է հանդիսանում մի շարք հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում արյունը պիտանի չէ փոխներարկման համար և/կամ կարող է դոնորի կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալ։

Պարտադիր հաշվի են առնվում նաև անձի կողմից ընդունվող դեղամիջոցները և պատվաստանյութերը։

Հաշվի առնելով վերոգրյալը` ես հարցում էի հղել պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանին` պարզելու համար, թե պարբերական հիվանդության առկայությունը, կոլխիցինի և Գարդասիլի կիրառումը արդյո՞ք չեն հանդիսանում հակացուցումներ` դոնորական արյուն հանձնելու համար։

2019թ-ի հունիսի 25-ին Արյունաբանական կենտրոնից ինձ պատասխանել են, որ «հարցերիս պատասխանը կարող են տրամադրել 30-օրյա ժամկետում». մակագրությունը` տնօրեն Սամվել Դանելյանի (կցում եմ հարցումս և պատասխանը)։

Հավելեմ, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանը 2018 թ-ի դեկտեմբեր ամսին ստացել է 5.5 միլիոն դրամ աշխատավարձ։

Նշեմ, որ հեռախոսով փորձեցի ճշտել ստեղծված իրավիճակը պարոն Ս.Դանելյանից։ Իմ հարցադրմանն ի պատասխան վերջինս ՍՏԵՑ, որ ինձ ուղարկած պատասխանում կոնկրետ նշված են ժամկետներ` 1 ամիս և 3 ամիս։

Հարգելի՛ պարոն Փաշինյան, եթե արյունաբանական կենտրոնի ղեկավարը անգիր չգիտի, թե կոնկրետ որ հիվանդություններն են հանդիսանում դոնորության հակացուցում, թե որքան ժամանակ պետք է անցնի ցանկացած պատվաստումից հետո դոնորական արյուն հանձնելու համար և արդյո՞ք Կոլխիցինի ամենօրյա ընդունումը հանդիսանում է հակացուցում արյան դոնորության համար, իսկ պատասխան տրամադրելու համար խնդրում է 30 օր ժամանակ, ապա այդ անձը ոչ կոմպետենտ է և չունի նման կարևոր կենտրոն ղեկավարելու իրավունք։

Եթե Արսեն Թորոսյանն այնուամենայնիվ հանձնել է դոնորական արյուն, ապա սա նշանակում է, որ նա ստում է իր հիվանդության և ընդուած դեղամիջոցի մասով։

Հավելեմ, որ օրերս Արսեն Թորոսյանը դարձել է ԳԱՎԻ պատվաստումների գլոբալ դաշինքի կառավարման խորհրդի անդամ։ Այս փաստով մենք կարող էինք ուրախանալ, եթե այն չունենար նախապատմություն։ Իսկ նախապատմությունը փաստում է, որ Արսեն Թորոսյանը ջանք չխնայեց ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրված մարդու պապիլոմավիրուսի և պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութերը գովազդելու և մինչև կիրառման ժամկետի ավարտը սպառելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում եմ Ձեզ

 

Աշխատանքից ազատել արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանին` ոչ կոմպետենտ մասնագետ լինելու հիմքով, քանզի նրա գործունեությունը կարող է վտանգ սպառնալ մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար։
Պահանջել պարզաբանում հանրության համար, արդյո՞ք Արսեն Թորոսյանն իրոք ունի իր նշած հիվանդությունը, թե նա անթույլատրելի մանիպուլյացիայի միջոցներով խաբել է հանրությանը։
Քանի-որ Արսեն Թորոսյանն ի վերջո ստացավ իր երազած պաշտոնը, խնդրում եմ հրահանգեք դադարեցնել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը ցուցումներից դուրս, անհապաղ կանգնեցնել պարտադրանքն ու ճնշումները մեր հանրության վրա, չշարունակել պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների անհիմն կիրառումը։
Հ.Գ. Պարո՛ն Փաշինյան, ակնհայտ է ու մենք լավ ենք հասկանում, որ Արսեն Թորոսյանը Ձեզ չի ենթարկվում, նրա գործողությունները որոշվում և հրահանգվում են դրսից։ Բայց հորդորում եմ չմոռանալ, որ մեր երկրի անվտանգության երաշխավորն այսօր ի պաշտոնե Դուք եք հանդիսանում, և պետք չէ քողարկել այլոց կատարած հակապետական ու ապազգային ծրագրերը։