Ո՞ւմ հաշվին են «տնտեսական հեղափոխությունը» և վիճակագրական «բումը»
Պետական վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, (ՏԱՑ) 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,3 տոկոսով։ Եվ սա՝ սպառողական գների ինդեքսի կամ, պարզ ասած, 1,9–տոկոսանոց գնաճի պայմաններում (հիրավի, հեղափոխական նոնսենս)։
ՏԱՑ–ն անընդհատ աճում է, բայց արտաքին առևտրաշրջանառությունը կայուն կերպով պակասում է համեմատության մեջ։
Այսպես, 2019–ի հունվար–մայիսին, 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առևտուրը դոլարային հաշվարկով նվազել է 2,6 տոկսով։ Ցուցանիշների վատացում կա ինչպես ներմուծման (3,4%), այնպես էլ արտահանման առումով (0,9%)։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր տնտեսությունն աճում է՝ զուգահեռաբար արտաքին շուկաներ կորցնելով։
«Ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին ենք աճում» հարցը պետք է տալ շահումով խաղերի տերերին (ծառայությունների թվի աճն, առանց առևտրի, անցած տարվա 5 ամիսների համեմատ ավելացել է 16,5 տոկոսով), խաղադրույքներ կատարող մեր հպարտ քաղաքացիներին և խաղամոլության կենտրոնների հեղափոխական ու վճարովի պատգամավոր–փաստաբաններին։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է