Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Մամուլ

Տնտեսական հեղափոխություն. ձեռքերի ճարպկություն եւ ոչ մի խաբեություն

«Փաստը» գրում է. «Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,մասնավորապես գրել է նա:

Հայաստանի փոխվարչապետը, ըստ էության, էքսկլյուզիվ բացահայտումներ չի արել ու մեջբերել է վիճակագրական թվեր, որոնք երեկ հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական ցուցանիշները։

Ուշագրավ է, որ նման թվեր, որպես կանոն, հպարտությամբ ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության ձեռքբերումների մասին։ Այս անգամ Փաշինյանն այդ կարևոր «առաքելությունը» զիջել կամ վերապահել է իր տեղակալին։ Թերևս կարող ենք ենթադրել, որ վարչապետն իր համար այլևս ակտուալ չի համարում տնտեսական հեղափոխության թեման՝ կենտրոնանալով արդարադատության համակարգում խոստացված հեղափոխության վրա, որի բովանդակությունը, իհարկե, առայժմ սահմանափակվում է դատարանների մուտքերն արգելափակելու օպերացիայով, ԲԴԽ անդամների հրաժարականների «շքերթով» ու Վահե Գրիգորյանի «ինքնահռչակումով»՝ որպես ՍԴ նախագահ։

Կամ էլ՝ կարող ենք այլ հետևություն անել, որը, ի դեպ, ավելի արժանահավատ է թվում։ Չի բացառվում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հավատում տնտեսական հեղափոխությանը։ Այս ենթադրությունն ավելի հիմնավոր է թվում, որովհետև անցած մեկ տարում մարդկանց եկամուտների իրական ավելացում տեղի չի ունեցել, ինչքան էլ Փաշինյանն ու նրա կառավարության անդամները հակառակը պնդեն:

Ի վերջո, մարդկանց բարեկեցության ցուցիչը ոչ թե վիճակագրական թվերն են, որոնք ակնհայտորեն մանիպուլյատիվ բնույթ ունեն, այլ նրանց սառնարանների պարունակությունը։

Ի դեպ, եթե խոստումներին ու վիճակագրությանը հավատալու լինեինք, ապա դեռ նախորդ իշխանության տարիներին Հայաստանը պետք է դառնար տարածաշրջանի ֆինանսական կենտրոն կամ Սինգապուր։ Նախկին վարչապետները նույնպես ներկայացնում էին գեղեցիկ թվեր, որոնք նույնիսկ վկայում էին զարգացման ավելի մեծ տեմպերի մասին։ Տնտեսական հեղափոխություն կոչվածը շատ նման է այդ խոստումներին, եթե նույնիսկ տնտեսության ակտիվության երկնիշ թվեր ներկայացվեն։

Պարադոքսալ է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսում է մի կառավարություն, որը անցած մեկ տարվա ընթացքում չի փոխել անգամ տնտեսության կառուցվածքը, իսկ նախօրեին ընդունված Հարկային օրենսգիրքը կիսատ ու վիճահարույց լուծումների համախումբ է։

Երեկվա հոդվածում գրել էի, սակայն Ավինյանի գրառումից հետո դարձյալ կատարեմ նույն հարցադրումները։ Ինչի՞ հաշվին է ակտիվացել տնտեսությունը, եթե սահմանափակվել է ներկրումների ու արտահանումների ծավալը։ Նույնիսկ տնտեսագիտությունից հեռու մարդու համար է ակնհայտ, որ սրանք ցուցանիշներ են, որոնք իրապես բնութագրում են տնտեսության վիճակը։ Կամ՝ ինչպե՞ս է պատահում, որ խիստ «ակտիվացած» տնտեսությունը ավելի պակաս էլեկտրաէներգիա է ծախսում։

Ի դեպ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի մասնագիտական ունակությունները կասկածի տակ չեն դնում անգամ նրա ընդդիմախոսները, արդեն հեգնանքով է խոսում կառավարության ներկայացրած վիճակագրական ցուցանիշների մասին։ «Հիշեցնեմ, 2019թ. հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։

Նրան, ով նման բան կապացուցի, խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատյանը։

Իհարկե, անհեթեթությունը կարող է հասնել նրան, որ հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ամենաերկարակյաց վարչապետը մեղադրվի «հակահեղափոխական» տեսակետ արտահայտելու մեջ՝ նույն տրամաբանությամբ, ինչպես պիտակավորվում են այս իշխանությանը քննադատող բոլոր գործիչներն ու մասնագետները։ Սակայն դրանից իրականությունը չի փոխվում. եթե անգամ ամբողջ հասարակությունը մեղադրվի «հակահեղափոխական» տրամադրություններ ունենալու մեջ, Հայաստանի տնտեսությունն ոչ միայն հեղափոխական, այլ նույնիսկ՝ որակական զարգացում չի ապրում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: