«Իմ քայլի» պատգամավորի արձագանքը, երբ «ՎԵՏՕ»-ի անդամը «պետականաքանդ» որակեց «Սորոսի գրասենյակը»
«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Մենք առաջարկում ենք ընդունել օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք, օտարերկրյա գործակալ հանդիսացող անձանց մուտքը պետական կառույցներ սահմանափակող օրենք եւ արգելափակել «Սորոսի գրասենյակի» (նկատի ունի «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան»-ը.-Լ. Ս.) պետականաքանդ գործունեությունը ՀՀ-ում:
Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք «Իմ քայլին», բայց կուզենայի ձեր կարծիքը լսել որպես քաղաքացի»: Թագուհի Ղազարյանը պատասխանեց, որ օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի հարցով պետք է ԱԱԾ-ին դիմել եւ ԱԱԾ-ի հետ օրինագիծ մշակել, կամ դիմել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովին. «Ինչ վերաբերում է հ/կ-ներին, ապա ՀՀ սահմանադրության շրջանակում գործող կազմակերպություններն ու հիմնադրամներն իրավունք ունեն գոյություն ունենալու, եւ որեւէ մեկն իրավունք չունի խաթարելու նրանց աշխատանքը»:
Քննարկման կազմակերպիչներից Մոնիկա Սարգսյանը կրկին ակնարկեց, որ Անի Հովհաննիսյանի բարձրաձայնած հարցը քննարկման թեմայի հետ կապ չուներ: «Ձեր ասածը կապ ունե՞ր խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների հետ»,-հարցադրում արեց նա: «Կապ ունի, որովհետեւ երբ խոշտանգվածների իրավունքների մասին փորձում են խոսել այն կազմակերպությունները, որոնք շատ դեպքերում երկակի չափանիշներ են կիրառում…Ուզո՞ւմ եք փաստերով նշեմ, որ եղել են մարդիկ, որոնք դիմել են այդ կազմակերպություններին, որոնք այստեղ հիմա մտահոգություններ են բարձրաձայնում, իսկ իրականում այդ կազմակերպությունները շատ դեպքերում այլ գործունեությամբ են զբաղված: Սա մտահոգիչ է»,-հակադարձեց Անի Հովհաննիսյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է