Երեւանի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր. Կամո Արեյան
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ հունիսի 26-ի նիստում համաձայնություն տվեց, որ ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրվի Հանրապետության փողոց հ. 69 հասցեում:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նկատեց, որ եթե այսպես շարունակվի, Երեւանի բոլոր շենքերը կդառնան հուշահամալիրներ: նա կոչ արեց կարգավորել հարցը, որպեսզի հուշատախտակներ տեղադրելիս հաշվի առնվի տվյալ շենքի բնակիչների կարծիքը:
Խնդրին անդրադարձավ նաեւ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ նշելով, որ այս առումով բաց հարցեր կան. «Նախ ում կարելի է թույլատրել. Մենք շենքեր ունենք, որոնց վրա արդեն տեղ չկա: Չարենցի 4 շենքն ամբողջությամբ հուշատախտակ է: Ժամանակին արվեստի մեծերի շենքը՝ Մաշտոցի 48-ը, պետությունն այնքան խստապահանջ էր, որ այնտեղ տեղ գտան միայն Օլգա Գյուլազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Գուգեն Գաբրիելյանի եւ Հրաչյա Ներսիսյանի հուշատախտակները: Հարցը պետք է կարգավորվի, ում թույլատրել եւ ինչպես թույլատրել»:
Կամո Արեյանը նաեւ նկատեց. «Երեւանի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր եւ դա նորություն չէ: Չեմ ուզում անուններ թվարկել, բայց այդ հուշատախտակները իրենց չափերով, ձեւով եւ կախված վիօճակով չեն զիջում թոխմախի տապանաքարերին: Ժամանակն է, որ մեկ միասնական էսքիզային տարբերակ գործի ամբողջ քաղաքում, որը պարտադիր կլինի բոլորի համար»:
Քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց՝ նշելով, որ մինչեւ սեպտեմբեր ժամանակը բավարար է այդ հարցը լուծելու համար:
Նշենք, որ 1945թ. Սողոմոն Բալյանը գիտական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ էկոնոմիկայի բնագավառում: 1949թ. տեղափոխվել է երկրաբանության ինստիտուտ, պաշտպանել թեկնածուական, 1967թ.` դոկտորական ատենախոսություն, 1968թ. ստացել պրոֆեսորի կոչում: 1951թ. աշխատել է ԵՊՀ-ում, 1969-1997թթ. եղել է ԵՊՀ քարտեզագրության եւ գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադիր վարիչը:
Սողոմոն Բալյանը հեղինակ է շուրջ 120 գիտական հոդվածների, քարտեզների, մենագրությունների: Նա ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի եւ դրան հարող շրջանների կառուցվածքային ու կիրառական գեոմորֆոլոգիայի հիդրոերկրաբանության հարցերը։
Նրա գիտական ուսումնասիրութունները նվիրված են ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հարցերին, լավատակ ջրերի խնդրին, պլեյստոցենյան սառցապատումներին, հնէաշխարհագրությանը, նորագույն տեկտոնիկային, կիրառական գեոմորֆոլոգիային եւ գեոմորֆոլոգիական քարտեզագրմանը:
Նրա հետազոտությունների յուրատեսակ հանրագումարն է «Հայկական լեռնաշխարհի ու հարակից մարզերի կառուցվածքային գեոմորֆոլոգիան» (Երեւան, 1969) աշխատությունը: Արժանացել է մի շարք պետական պարգեւների եւ մրցանակների: Սողոմոն Բալյանը մահացել է 2002թ. Երեւանում:
Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հանրապետության փողոց հ. 69 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երեւանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի, Երեւանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի եւ ընտանիքի կողմից:
Հուշատախտակի պատրաստման եւ տեղադրման ծախսերը հոգալու է Սողոմոն Բալյանի ընտանիքը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է