Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման

Վահե Գրիգորյանի հայտարարությունն իշխանության մարմնի բռնազավթում է, քաղաքական պատասխանատվությունը կրելու է Նիկոլ Փաշինյանը․ քաղաքագետ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակում խնդիրն այն, թե ով իրավունք ունի օրենքը մեկնաբանել, քանի որ ցանկացած մարդ կարող է ասել, որ իր կարծիքով՝ այս օրենքը կամ Սահմանադրության դրույթն այսպես է և վերջ։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությանը։ Նա նկատեց, որ ցանկացած դատական պրոցեսի ժամանակ դատախազը, փաստաբանը տալիս են մեկնաբանություններ, բայց վճիռը կայացնում է դատավորը։

«Նույնն այս հարցում է՝ Սահմանադրության ցանկացած դրույթ ամեն մարդ կարող է իր ձևով մեկնաբանել, սակայն մեկնաբանության իրավունքը պատկանում է Սահմանադրական դատարանին և Սահմանադրական դատարանի անդամների միասնական որոշմանը։ Հիմա մի կողմից Վահե Գրիգորյանը կարող է իր ուզած ձևով մեկնաբանել, բայց մյուս կողմից, եթե ինքն ԱԺ ամբիոնում մեկնաբանում է և ասում, որ ինքը կընտրվի ՍԴ նախագահ, դա արդեն սովորական մեկնաբանություն չէ՝ սա իշխանության մարմնի բռնազավթում է։ Նույն ձև իշխանության կողմից Սահմանադրության խախտում է դատարանների դռները շրջափակելը։ Այսինքն՝ սա Սահմանադրական կարգի խախտում էր»,- շարունակեց նա։

Դանիելյանը վստահ է, որ գալու է պատասխանատվության ժամանակը, որովհետև, իրականում, Սահմանադրությունը մեկնաբանում է Սահմանադրական դատարանը։ Նրա կարծիքով՝ քաղաքական պատասխանատվությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։ Քաղաքագետը նկատեց, որ Փաշինյանը հույս ունի, որ կկարողանա կոծկել ու դուրս գալ ստեղված հակաօրինական վիճակից, բայց շեշտեց, որ մի օր էլ կգա Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքն այս ամեն ինչի տակից դուրս կգա այնպես, ինչպես դուրս են եկել նախորդները, որովհետև այս 30 տարվա ընթացքում տեսել ենք անօրինականություններ։ Նիկոլ Փաշիյանը, իշխանության գալով, նախկինների համար պատասխանատվության ինստիտուտ դրեց, ինչից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր արածների համար պատասխանտվության կենթարկվի։ Փաշինյանը եկել է օրինականության խնդրով՝ արդարություն վերականգնելու, սահմանադրական կարգը վերականգնելու, օրենքով ապրելու կարգախոսներով և իր նկատմամբ այդ ամեն ինչը խիստ է լինելու, որովհետև ինքն է այդ կարգախոսները հռչակել։ Պատասխանատվություն կլինի այս անօրինականության համար, իրավական դեմագոգիայի համար, որն ինքը և իր կողմնակիցներն անում են։ Հնդկական կարմայի օրենքներով՝ հենց իր դրած ինստիտուտով պատասխանատվություն կկրի»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը դժվարանում է ասել, թե այս պահին խնդիրն ինչպես կհանգուցալուծվի, քանի որ ամեն բան, ըստ նրա, կապված Սահամանադրական դատարանի անդամների հետ։ Նա ցավով խոստովանեց, որ Հայաստանում շատ դատավորներ կամք չունեն իրենց տեսակետը, որն իրավական է, արտահայտելու։

«Հիմա Սահմանադրական դատարանի անդամները որքանով կամք կցուցաբերեն ես չեմ կարող ասել, դա արդեն կախված է իրենցից, բայց մի բան կարող ենք հստակ ասել, եթե մինչև հիմա շատ որոշումներ հանրային ճնշմամբ է եղել, հիմա կարող է այնպես լինել, որ հանրային ճնշումը հակառակն անի։ Այսինքն՝ հանրությունը կիսված է, իսկ մարդիկ ոչ թե օրինականությամբ են շարժվում, այլ քաղաքական հայացքներից ելնելով։ Այսինքն՝ մենք մտել ենք մի փուլ, որտեղ իրավական դաշտը քաղաքական հայացքներով է որոշվում, և ասեմ, որ սա միանշանակ չէ, որ հանրությունը գործող իշխանությանն արդեն սատարում է, սա արդեն ճեղքված հասարակություն է, և սա արդեն ուրիշ տեղ է գնում»,- հավելեց քաղաքագետը։

Միևնույն ժամանակ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ Հայաստանում իրավական եղանակներով հարցեր լուծել հնարավոր չէ․ « Քաղաքական եղանակներով կարող են հարցերը լուծվել, իսկ քաղաքական եղանակները և գործիքները շատ լայն են, և դա ժամանակին շատ լավ դրսևորել է Նիկոլ Փաշինյանը և այդ գործիքները հարստացրել է»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։