Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ
Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են, բոլոր իշխանությունների հետ իմ հարաբերությունները եղել են նորմալ, քանի որ ընտրություններով արդար ընտրվել եմ, ոչ թե ընտրակաշառքներով, ժողովուրդն է ինձ ընտրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով ԲՀԿ քվոտայով է առաջադրվել:
«Երբ հեղափոխության ժամանակ ժողովուրդը եկավ քաղաքապետարանի դիմաց, ասեց՝ միանո՞ւմ եք մեզ, ես իջա, ասացի, որ իհարկե, միանում եմ, ժողովուրդ ջան: Ասացի՝ Եթե չեք ուզում ինձ, ես կարող եմ հրաժարական տալ: Միաձայն պատասխանեցին՝ ուզում ենք քեզ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը միշտ աշխատել է օրենքներով Սահմանադրությամբ եւ ՏԻՄ օրենքով, իր մոտ կանոններ չեն փոխվել:
Նա հավաստիացրեց, որ իշխանությունների կողմից չի եղել պաշտոնից հեռանալու հորդոր. «Մեզ ժողովուրդն է ընտրել, ժողողվուրդը կարող է ասել՝ հեռացիր կամ մնա»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Վարդան Ղալումյանը պատասխանեց. «Կորոշեմ, ամեն ինչն էլ հնարավոր է: Ոչինչ չեմ բացառում»:
Հարցին, թե ինչու է ժամանակ առ ժամանակ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, նա պատասխանեց, որ եթե մարդը ինչ-որ աշխատանքներ է կատարում, անպայման հայտնվելու է ուշադրության կենտրոնում. «Եթե ոչ մի բան չանեմ, ոչ մեկի ուշադրության կենտրոնում չեմ հայտնվի»: Նա հավաստիացրեց, որ ինչքան դատական հայց է եղել իր դեմ, միշտ իր օգտին է ավարտվել: Հիմա էլ իմ դեմ պաշտոնական դիրքի չարաշահման հոդված կա հարուցված, բայց ես վստահ եմ, որ գործը կարճվելու է, որովհետեւ հիմքեր չկան»:
Նշենք, որ Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ի աջակցությամբ, 2011 թվականին եւ վերընտրվել է 2013-ին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...