Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Հայաստան

Վահե Գրիգորյանի հայտարարությունն ուղղված էր կոնկրետ քաղաքական ուժի նպատակների իրականացմանը. Ռուբեն Մելիքյան

«Դա մեկ իրավաբանի մեկնաբանությունն էր: Նախկինում այդ մեկ իրավաբանը, չունենալով պաշտոնական կարգավիճակ, մեծ հաշվով, ինչ ուզեր կարող էր մեկնաբանել: Ես կարծում եմ, որ վտանգավոր է, որ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ ունեցող, աջակիցների բավական մեծ շրջանակ ունեցող իրավաբանը այսպիսի յուրատիպ, մեր իրավաբանական ավանդույթին չհամապատասխանող մեկնաբանություններ է տալիս»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Արցախի հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

Ըստ Ռուբեն Մելիքյանի` այդ մեկնաբանությունը ոչ միայն չի համապատասխանում իրավաբանական ավանդույթին, այլ նաև կարող է իրավական անվտանգության լրջագույն խնդիրներ առաջացնել, որովհետև բացվում է հերթական պանդորայի արկղը: «Այնպես, ինչպես մենք ժամանակին բացեցինք ճանապարհներ փակելու պանդորայի արկղը և հիմա անընդհատ մարդիկ իրենց իրավունք են վերապահում ճանապարհներ փակել, ինչպես բացեցինք շենքերը արգելափակելու պանդորայի արկղը, սա էլ կարող է լինել հերթական պանդորայի արկղը, որը կբացվի, բայց ի տարբերություն մյուսների`այս պանդորայի արկղը բացելու հետևանքները կարող են անկանխատեսելի լինել և անհաշվարկելի վնաս հասցնել թե՛ պետականությանը, թե՛ իրավական մշակույթին»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ առաջին դեպքը չէ, որ Վահե Գրիգորյանը իրավաբանական հանրության համար բավական տարօրինակ գաղափարներ է առաջ քաշում: «Ի դեպ, վերջերս նաև Ազգային ժողովում քննարկվում էր Վահե Գրիգորյանի մեկ այլ գաղափար, որը վերաբերում էր հանրապետության նախագահի ընտրության կարգին, որ ընտրությունը պետք է ժողովրդի կողմից լիներ: Նորից Սահմանադրության անցումային դրույթների յուրովի մեկնաբանության արդյունքն էր, և Վահե Գրիգորյանը ինքը ընդունեց, որ մեր իրավաբանական հանրությունը չի ընդունել այդ մեկնաբանությունը: Ես կարծում եմ, որ այս դեպքում ևս մեր իրավաբանական հանրությունը, կարելի է ասել, չընդունեց այս մոտեցումը»,-ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ միայն որոշ իրավաբաններ էին փորձում Վահե Գրիգորյանի մոտեցումը պաշտպանել, և նրանք էլ, ըստ էության, բոլորը ուղիղ կամ անուղղակի կապված են իշխող քաղաքական ուժի հետ: «Չեզոք իրավաբանները կա՛մ կարիք անգամ չէին տեսնում այս գաղափարի մեկնաբանության՝ այն համարելով աբսուրդային և քննարկման ոչ ենթակա, կա՛մ փորձում էին, այնուհանդերձ, որոշակի փաստարկներ բերել, որոնց կարիքը, դժվար է ասել, կա՞, թե՞ չկա: Վահե Գրիգորյանի այս մոտեցումը բազմաթիվ ուղղություններով կարելի է մերժելի համարել»,-ասաց նա:

Ըստ Ռուբեն Մելիքյանի` եթե Վահե Գրիգորյանի տրված մեկնաբանությունը գոյության իրավունք ունենար, ապա Սահմանադրության ընդունումից մինչև երեկ որևէ իրավաբան նման միտք հայտնած կլիներ:

«Մեր իրավաբանությունը ունի որոշակի կարմիր գծեր, այդ կարմիր գծերը չգրված են, իհարկե, բայց որոշ դեպքերում զգում ես, որ կարմիր գիծը հատված է: Ես կարծում եմ, որ երեկ մեր իրավաբանական հանրությունը նման զգացողություն ուներ: Դա, անկասկած, քաղաքական բովանդակություն ուներ, ուղղված էր կոնկրետ քաղաքական ուժի քաղաքական նպատակների իրականացմանը` կապված Սահմանադրական դատարանը և ամբողջ դատական համակարգը վերահսկողության տակ վերցնելու հետ: Իմ համոզմամբ, դա ուղղակի պատճառական կապի մեջ էր մայիսի 19-ին սկսված հակասահմանադրական գործընթացի հետ, որի գործողություններից առաջինը դատարանների մուտքերի արգելափակումն էր և այդ դրսևորումներից մեկն էլ երեկվա փորձն էր` Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի կողմից: Ես համաձայն եմ իմ գործընկերների այն դիտարկմանը, որ եթե այս հայտարարությանը հաջորդեր որոշակի գործողություններ, ապա այդտեղ նույնիսկ հանցակազմի մասին հնարավոր կլիներ խոսել»,-ասաց նա: