Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Հայաստան

Երևի թե նման տեսանյութեր դիտելուց այսուհետև զերծ մնամ. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԱԺ նիստին թենիս նայելու մասին

«Ես մեծ թենիսի սիրահար եմ, տեսանյութ եմ դիտել, ոչ թե խաղ եմ խաղացել: Գուցե այդ նկարը ընդմիջման ժամանակ է արվել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով համացանցում և լրատվականներում այսօր տարածված լուսանկարին, որտեղ ինքը ԱԺ նիստերի դահլիճում բջջային հեռախոսով թենիս է դիտում:

«Ես կոնկրետ չեմ հիշում, գուցե ընդմիջման ժամանակ է եղել, բայց եթե անգամ ընդմիջման ընթացքում չի եղել, ես ուզում եմ հասկանալ՝ դա ինչի մասին է վկայում»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ԱԺ նիստը հետաքրքիր չէ՞ր, որ պատգամավորը նիստի ընթացքում այլ բաներով է զբաղվել, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ազգային ժողովի նիստը հետաքրքիր է, առանձին հարցերի վերաբերյալ կարող է սևեռված ուշադրությամբ լսես, կարող է զուգահեռ ուշադրությամբ՝ այսինքն ինչ-որ բան դիտելով լսես»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե պատգամավորը պետք է ԱԺ նիստին զբաղվի նրանով, ինչի համար հենց հայտնվել է ԱԺ-ում, նա ասաց. «Այս ընթացքում՝ երեկ, երեկ չէ առաջին օրը և գրեթե ամբողջ ԱԺ նիստի ընթացքում ես, բացի ելույթներին հետևելիս, զբաղված եմ եղել նաև երկու օրենսդրական նախաձեռնությունների մշակմամբ՝ նոթբուքով աշխատել եմ, որի վերաբերյալ, կարծես թե, ոչ մի նկար համացանցում չի հայտնվել»:

Գրիգորյանը հարց բարձրացրեց՝ «ինքնին ինչ-որ մի հատ նկարը, որում պատգամավորը թենիսի ինչ-որ հատված է դիտում, ինչ-որ բանի մասին վկայո՞ւմ է, թե՞ ոչ»:

Tert.am-ի ճշտող հարցին՝ կհիշի՞, թե որ հարցի քննարկման ժամանակ էր դիտում թենիս, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին չեմ հիշի, բայց կարող եմ վստահաբար ասել, որ որևիցե բան նայելը զուգահեռ, առավել ևս՝ այնպես չէ, որ հարցազրույց եմ նայել կամ ուրիշ բան, նայել եմ մի գործընթաց, որը չի բացառում զուգահեռաբար ելույթները լսելը, դա չի վկայում, առհասարակ, պրոցեսին ներգրավված չլինելու մասին»:

Պատգամավորն ասաց, որ ցանկանում է հռետորական հարց տալ՝ երբ որոշ պատգամավորներ շարունակաբար հարցերի քննարկման ժամանակ նիստերից բացակայում են, ինչ-որ երաշխավորություն կա՞, որ իրենք, երբ գտնվում են իրենց սենյակներում, հետևում են նիստին:

«Ուղղակի նման հարց առաջ բերելը, քննարկելը, քննադատելը անհասկանալի մակարդակների է հասնում: Այսինքն՝ մարդկանց չի հետաքրքրում, որ ինչ-որ մեկի ելույթի ժամանակ այլ անձինք կարող են իրար հետ խոսել, այլ հարցեր քննարկել, բայց երբ ինչ-որ նկար կա, ես էլի ասում եմ՝ չեմ ուզում բացառել, որ ընդմիջման ժամանակ է եղել, քննարկման առարկա դառնալ: Այստեղ հետևությունները միանշանակ են»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ պնդում է, որ պատգամավորը կարող է և՛ հաղորդում դիտել, և՛ նիստի՞ն հետևել, նա պատասխանեց. «Հաղորդում չէ, եթե ես զուգահեռաբար ինչ-որ հարցազրույց դիտեի, ենթադրաբար կարելի էր ասել՝ ո՞նց եք հասցնում և՛ ԱԺ-ում ելույթ ունեցողին լսել ու հասկանալ՝ նա ինչ է ասում, և՛ հարցազրույցի հաղորդավարին և հարցազրույց տվողին լսել. այդ ժամանակ միգուցե հարցը որոշակիորեն լեգիտիմ լիներ, բայց կոնկրետ այս դեպքի վերաբերյալ... ես այս դեպքում վստահ եմ՝ բոլոր պատգամավորները ունակ են միևնույն ժամանակ ինտելեկտուալ ներգրավվածություն չպահանջող պրոցեսին որպես տեսանյութ հետևեն և միաժամանակ ԱԺ ելույթներին հետևել»:

Պատգամավորը շեշտեց. «Հաշվի առնելով, որ քննարկումների առարկա է դարձել այդ լուսանկարը, հետագայում որպեսզի նման հարցեր չառաջանան, երևի թե նման տեսանյութեր դիտելուց այսուհետև զերծ մնամ»:

Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ թենիսի մեծ սիրահար է, իսկ տեսանյութը կարճ ժամանակով է դիտել:

«Ես անհամբեր կսպասեմ՝ իմ աշխատանքի ընթացքում, ելույթներս, հարցերս, որոնք մինչև այժմ էլ բազմազան են եղել, այդքան շրջանառվելո՞ւ են, որքան այս փոքր դրվագը: Սա ասում եմ, որպեսզի ձեր հետևորդների մոտ այդ հարցը առաջանա՝ ինչո՞ւ ելույթները, որոնք աշխատանքի միանշանակ ապացույց են, նման քննարկման առարկա չեն դառնում, մինչդեռ այս դրվագը դառնում է»,- եզրափակեց Սուրեն Գրիգորյանը։