Վահե Գրիգորյանն իր հայտարարությունից հետո պետք է պաշտոնանկ արվի
Այն ինչ արեց այսօր ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանն Ազգային ժողովում ոչ թե վտանգավոր խաղիկ է, ոչ թե անհամ քայլ, այլ երկրին թիկունքին, այն էլ ստորաբար հասցված ծանրագույն հարված:
Չտեսնված է, երբ ինչ որ մեկն ինքն իրեն կարեւորագույն կառույցի ղեկավար հռչակի: Տեսանք, այն էլ Ազգային ժողովում, այն էլ պատգամավորների աչքի առաջ: ցավոք, պատգամավորները նրան չընդատեցին, կարգի չհրավիրեցին, ցավոք Արարատ Միրզոյանը նրան սթափության կոչ չարեց:
Նրան պետք էր ընդհատել եւ իր ընտրությունը համարել առ ոչինչ, քանի որ պաշտոնի կամայական յուրացումը կամ դրա փորձը ծանր քրեական հանցագործություն է:
Կարեւոր չէ, թե ում համակիրն է Վահե Գրիգորյանը, կարեւոր չէ լավ փաստաբան է եղել, թե վատ, կարեւոր չէ ինչ քաղաքական հայացքներ ունի: Կարեւորն այն է, թե նա ինչ արեց հունիսի 20-ին Ազգային ժողովում: Իսկ նա օրենքի կամայական, ցինիկ մեկնաբանությամբ իրեն հռչակեց ՍԴ նախագահ: Նրանով դրանից հետո պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Նա Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված շատ կոնկրետ քայլ է կատարել:
Պետությունը խաղալիք չէ: պետության հետ չի կարելի այսպես վարվել: Վահե Գրիգորյանի նման մարդիկ ոչ թե ՍԴ նախագահ, այլ անդամ չպետք է լինեն: Մենք շատ արագ պետք է սթափվենք, այլապես շատ-շատ ծանր վիճակում կհայտնվենք:
Օրենքի կամայական մեկնաբանություններով աչքի ընկնող Գրիգորյկանն այլեւս սովորական փաստաբան չէ, որ նրա ասածներին հումորով արձագանքենք: Նա ՍԴ դատավոր է եւ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել:
Ցավալի է, բայց ոչ վարչապետը, ոչ նախագահը, ոչ ԱԺ նախագահը դեռ չեն դատապարտել նրա այս խիստ վտանգավոր հայտարարությունը:
ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն նույնպես պետք է արձագանքեն ՍԴ նախագահ ինքնահռչակվելու Վահե Գրիգորյանի հայտարարությանը, այլապես իրենք եւս հավասարվելու են նրա մակարդակին եւ կիսելու են ամբողջ պատասխանատվությունը:
Արդեն շատ չափն անցանք, արդեն պետք է լրջանանք, արդեն ավելի անլրջանալու տեղ չունենք:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած