ՍԴ նախագահը մահացե՞լ է. իրավագետները՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
Արդեն երկրորդ անգամ է, որ Վահե Գրիգորյանը փորձում է յուրովի մեկնաբանել Սահմանադրության կետերը, առաջին անգամ նա դա արեց, երբ մեկ տարի առաջ ասաց, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ ուղիղ ընտրությունների միջոցով՝ ժողովրդի կողմից։
ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքն այս պահից կատարում է ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, ասաց ԼՂՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վահե Գրիգորյանն իրեն հռչակում է ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ դա հիմնավորելով նրանով, որ 2015 թ․-ի Սահմանադրական փոփոխություններից հետո միայն 2 դատավոր է ընտրվել։ Առաջինն Արման Դիլանյանն է, ով այս պահին արձակուրդում է։ Հետևաբար ինքը կարող է Սահմանադրական դատարանի նախագահի ժամանակվոր պաշտոնակատարի լիազորույթունները ստանձնել։ Սակայն Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանում է, որ ՍԴ անդամներն ու նախագահը իրենց լիազորությունների սահմանում շարունակում են պաշտոնավարել։ Բանն այն է, որ Սահմանադրությունը որոշակի փոփոխություններ է կատարել անվանումների մեջ, օրինակ անվանումների փոփոխություններից է նաև Վերահսկիչ պալատի վերանվանումը Հաշվեքննիչ պալատ։
Հիմա ի՞նչ, մենք ասենք, որ կառույցի անդամներն ու նախագահը իրավազո՞ր չեն, քանի որ անունը փոխվել է։ Այս հարցերը Սահմանադրությունը շատ ուղիղ կարգավորել է 213-րդ հոդվածով։ Եթե չլիներ այդ հոդվածը, դեռ հնարավոր կլիներ ինչ-որ փաստարկների մասին խոսել, թեև այդ պարագայում էլ այդ փաստարկները, մեղմ ասած ուժեղ չէին լինի։ Բայց այս իրավիճակում Սահմանադրությունը ուղիղ կարգավորել է խնդիրը՝ սահմանելով, որ ՍԴ անդամներն օժտված են անփոփոխելիության երաշխիքով»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ հաջորդ տարօրինակությունն այն է, որ այդ հարցը բարձրացավ միայն հիմա՝ 2015 թ-ի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 1 տարի 2.5 ամիս անց։
«Ինչպես եղավ որ որևէ իրավաբանի մտքով նման մեկնաբանություն չի անցել։ Միայն հիմա պաշտոնական, իշխող քաղաքական ուժի խողովակներով Գրիգորյանի մեկնաբանությունները գերակա են ներկայացվում։ Այս ամենը մեղմ ասած քննադատության չի դիմանում։ Կարծում եմ, սա ընդամենը փորձ է մայիսի 20-ին սկսված դատական իշխանության ուզուրպացիան ավարտին հասցնելու»,-ասաց Մելիքյանը։
Սահամանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությունն ասաց. «Սահմանադրական դատարանի նախագահը մահացե՞լ է, որ ինքը պետք է զբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը։ Ես էլ եմ ասել, ու հիմա էլ կրկնում եմ՝ Վահե Գրիգորյանը քաղաքական գործիչ է։ Նախկին ու ներկա Սահմանադրությունների ինչ-որ տերմիններ վերցրել է ու ինչ-որ բառախաղ է խաղում, ու դրանով նա պետք է երկրում սահմանադրական կա՞րգ ապահովի, դա քաղաքական էժանագին խաղ է, որը վայել չէ իրավաբանին։ Նա իրավական անգրագիտության դրսևորում է՝ դրանով մի ամբողջ ինստիտուտի գոյությունը հարցականի տակ դնելով, սա մի կողմից անլուրջ է քայլ է, մյուս կողմից շատ վտանգավոր»,-ասաց Այվազյանը՝ հավելելով, որ անունների փոփոխության արդյունքում էությունն ու բովանդակությունը չի փոխվում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած