Արսեն Թորոսյանը չի ընդունել Հայաստանում անվճար վիրահատություններ արած ամերիկահայ վիրաբույժին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ում ճանաչված պլաստիկ վիրաբույժ, «ԱՐՄԻՆ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Սալիբյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «ԱՐՄԻՆ» ՀԿ–ի նախագահ Լուսինե Ավագյանը։
Նա նշեց, որ հունիսի 18–ին շուրջ 40 րոպե սպասել է նախարարի աշխատասենյակի ընդունարանում և այն բանից հետո, երբ նախարարն իր ենթակայի միջոցով ճշտել է, թե ո՞վ է ցանկանում իր հետ հանդիպել, հայտարարել է, որ նախարարը գերզբաղված է և ընդունելության համար ժամանակ չունի։
«Շուրջ քառասուն րոպե նախարարի աշխատասենյակի ընդունարանում սպասեցնելուց հետո հայտարարեց, որ գիտեք ինչ կա, մենք արարողակարգ ունենք, մեր գրաֆիկը գերզբաղ է, արարողակարգի համաձայն պետք է նախապես մեզանից խնդրեք ընդունելություն, մենք պետք է որոշենք ձեզ ընդունելու եւ լսելու կարիք ունենք, թե՝ ոչ եւ եթե ունենանք այդ ժամանակ երկու-երեք ամսվա ընթացքում կնշանակենք ընդունելության օր, մինչդեռ 40 րոպե ընդունարանում սպասեցնելու, նյութի էությունը ստուգելու փոխարեն կարող էր պարզապես 15-20 րոպեով ընդունել եւ լսել մարդուն, ում նպատակը բարեգործությունն է»,–հայտարարեց Ավագյանը։
Նշենք, որ Արթուր Սալիբյանը ԱՄՆ-ում ճանաչված պլաստիկ վիրաբույժ է, ով տարիներ շարունակ սեփական միջոցներով Հայաստանում անձամբ վիրահատել է կրծքագեղձի քաղցկեղով տառապող հարյուրից ավելի կանանց։
«Այսօր ի լուր աշխարհի հայտարարվում է, որ քաղցկեղի վիրահատությունները իրականցվում են պետական պատվերի շրջանակներում, բայց իրականությունն այն է, որ ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այսօր անտեսվում է այն հանգամանքը, որ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությանը հաջորդում է նաեւ վերականգնողական շրջան՝ կրծաքագեղձի վերականգմամբ, որը ոչ թե կնոջը կուրծք-պրոթեզ տրամադրելու եղանակով պետք է կատարվի, այլ սեփական կուրծքը վերականգնելու հնարավորություն տալով, իսկ այդ գործը Հայաստանում սկսել է կատարել ամերիկահայ պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը, ով իր անձնական միջոցներով ու կապերով իմպլանտներ եւ մաշկալայնիչներ է ձեռք բերում, դրանք ԱՄՆ-ից Հայաստան է առաքում, տարեկան երկու անգամ շուրջ քսանհինգօրյա ժամկետով Հայաստան է ժամանում և մասնակցում վիրահատությունների։
Պարոն Սալաբյանը պարզապես ցանկություն ուներ հանդիպելու առողջապահության նախարարին, նրան լուսաբանել մաշկի պահպանմամբ կրծաքագեղձի վերականգման անհրաժեշտության, այդ ծրագրի իրականացման համար պետական աջակցություն ստանալու, իր հիմնադրած հասարակական կազմակերպության միջոցով այլ հիմնադրամներ ներգրավելու և այլ հարցեր»,–պատմեց մեր զրուցակիցը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած