Պաշտպանը դիմել է ՍԴ՝ Խաչատուրովին առաջադրված հոդվածի սահմանադրականության հետ կապված
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ՀՀ ՔՕ 300.1 (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) հոդվածի սահմանադրականության հետ կապված անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսաների գործով բողոքի քննությանը հայտարարեց նա։
«Հաշվի առնելով, որ մեր դատական համակարգում վերջիվերջո պատասխան չի տրվում այն հարցին, թե արդյոք խափանման միջոցի կիրառման ժամանակ սահմանադրական օրենք է կիրառվել Խաչատուրովի նկատմամբ, թե ՝ ոչ, այդ հարցը պարզաբանելու համար դիմել եմ Սահմանադրական դատարան եմ՝ մատնանշելով օրենքի որոշակիության, հետադարձ ուժ տալու հարցերի մասին»,–ասաց նա։
Ըստ պաշտպանի՝ այդ հարցերը կարող է պարզաբանել միայն Սահմանադրական դատարանը։
«Ընդհանուր իրավասության որևէ դատարան, երբ քննում է օրենքի սահմանադրականության հետ կապված հարցեր, պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, սա դատարանների պարտականությունն է»,–ասաց նա։
Միհրան Պողոսյանը, անդրադառնալով այս գործով տուժող կողմի ներկայացրած բողոքներին, կարծիք հայտնեց, որ ի սկզբանե խափանման միջոցների հետ կապված տուժողների և տուժողների իրավահաջորդների բողոքները ենթակա չէին վարույթ ընդունվելու։
«Ես ձեռնպահ կմնամ նրանց բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ այդ բողոքները չեն ընթանում քրեական դատավարության օրենքով նախատեսված կարգով, քանի որ նրանք նման բողոք ներկայացնելու իրավասություն չունեին»,–ասաց նա՝ ընդգծելով, որ
Վերաքննիչ դատարանն անհիմն է այդ բողոքներն ընդունել վարույթ։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած