Թուրք քաղաքական գործիչ. Հրանտ Դինքին չպաշտպանելու համար ես հայերից ներողություն եմ խնդրում
Թուրքիոյ Ժողովրդահանրապետական կուսակցութեան Պոլսոյ գլխաւոր շտաբի ղեկավար Ճէմալ Ճանփոլաթ ներողութիւն խնդրած է հայ համայնքէն, պոլսահայ լրագրող Հրանդ Տինքին պաշտպանել չկարենալուն համար:
Սուրբ Յարութեան տօնին ընդառաջ ժողովրդահանրապետականները՝ կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սէլինա Տողանի անմիջական նախաձեռնութեամբ յատուկ պահքի ընթրիքի հրաւիրուած են, որոնց շարքին եղած են Թուրքիոյ հայ, յոյն եւ ասորի համայնքներու ներկայացուցիչներ: Երեկոյին ներկայ գտնուած է նաեւ հրէական համայնքի ներկայացուցիչները: Այս մասին յայտնած են Սէլինա Տողանի պաշտօնական մամլոյ ծառայութենէն:
Հանդիպման ընթացքին ելոյթ ունեցած Ճանփոլաթը, շնորհաւորելով քրիստոնեայ համայնքները Սուրբ Զատկի առթիւ, նշած է, որ թուրք ժողովուրդը չյաջողեցաւ պահել ու պահպանել այդ հողերու վրայ ապրող ժողովուրդներու հետ ունեցած կապը:
«Մենք հազարամեակներ շարունակ այստեղ միասին ապրած ենք: Այս գեղեցիկ խճանկարը խախտուած է միջազգային եւ ներքին ուժերու պատճառով: Գիտեմ, որ մենք չենք կրցած տէր կանգնիլ այս հազարամեայ կապին: Օրինակ՝ իմ համաքաղաքացի Հրանդ Տինքը չպաշտպանելու համար ես հայերէն ներողութիւն կը խնդրեն», - ըսած է թուրք քաղաքական գործիչը:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս