«Հայաստան» համահայկական հիմնադրամը ռազմավարությունը փոխում է
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ռազմավարությունը փոխում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
Երեւանում ընթացող Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում կներկայացվի գործունեության հաշվետվությունը, նոր կայքը եւ նոր ռազմավարությունը:
Հայկակ Արշամյանի պարզաբանմամբ՝ Հիմնադրամի նոր ռազմավարության էությունը մշտական գործընկերների հետ աշխատանքի նոր ոճն է եւ նոր գործընկերների ներգրավումը: Ասվածը պարզաբանելով՝ Արշամյանը նշեց, որ դոնորներ կան, որոնք ցանկանում են միջոցներ տրամադրել իենց ընտրած կոնկրետ ծրագրերի համար: Բայց Հիմնադրամի տեսանկյամբ առաջնահերթ կարող է լինել այլ ծրագիր, եւ այս հարցը պետք է կարգավորել: «Անհրաժեշտ է մոտեցումը փոխել»,- հավելեց Արշամյանը:
Այն հարցին, թե այսպիսի ռազմավարությունը դոնորներին չի՞ վախեցնի, Արշամյանը հավաստիացրեց, որ բարեգործներն ազատ են իրականացնելու սեփական ծրագրերը, իսկ Հիմնադրամը պատրաստ է անգամ կապող օղակ լինել: Բայց եթե գումարը Հիմնադրամին է տրամադրվում, նա էլ պետք է համակարգի դրա օգտագործումը:
Խոսելով հեռուստամարաթոնի մասին՝ Արշամյանը խոստովանեց, որ ձեւաչափը դեռեւս վերջնականապես չի որոշվել: «Առայժմ ձեւաչափի մասին ենք մտածում: Գուցե Հայաստանից սկսենք, հետո անցնենք Եվրոպա, ԱՄՆ Արեւելյան, Արեւմտյան ափ: Թեմաները մի քանիսն են, դրանք քննարկվում են: Կարծում ենք, որ առաջնայնություններն են Գյումրին եւ Շիրակը, Արցախի հետ կապված մի քանի գաղափարներ»,- նշեց Հայկակ Արշամյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...