Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները Հունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար Քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը
Կարծիք

«ՍԴ անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում

«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում

Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան

Գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան

Երկրորդական պլանի դերակատար` Արմեն Սարգսյան

Զանգվածային տեսարաններ` «Իմ քայլը» խմբակցություն

Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի, եւ սրանով կավարտվի իշխող ուժի՝ ամեն գնով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու՝ ամիսներ տեւած բեմադրություն-էպոպեան։ Այս բեմադրության մեջ առանցքային են մի քանի դերակատարներ.

• Գլխավոր հերոսը Վահե Գրիգորյան էր, որը սահուն կերպով վերածվեց հակահերոսի։ Ժամանակին ես կարծում էի, որ Վահե Գրիգորյանը որոշակի նվիրվածություն ունի այն արժեքներին, որոնց մասին միշտ ամենաբարձրն է խոսել՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, նվիրվածություն բարձր բարոյական եւ էթիկական արժեքներին։ Սակայն առաջին իսկ լուրջ փորձությունը նա ձախողեց եւ ցույց տվեց, որ ՍԴ դատավոր է դառնում՝ անարգելով իր իր կողմից հռչակած էթիկական արգելքները, խոր անարգանք ունենալով իրեն առաջադրողի նկատմամբ, իր հետ ՍԴ տանելով ապալեգիտիմության այն պիտակը, որով նա ընդամենը մի տարի առաջ պիտակել էր իրեն առաջադրողին։ Ես իրապես չեմ ցանկանում հավատալ, որ նման կերպ էլ նա պաշտոնավարելու է՝ որպես ՍԴ դատավոր։ Միեւնույն ժամանակ, ես այս դիտարկումները չէի անի, եթե նրան առաջադրեր կառավարությունը նախագահի փոխարեն։
• Ի սկզբանե ենթադրվում էր, որ գլխավոր դերակատար պետք է լիներ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց նա ինքնակամ ստանձնեց երկրորդական պլանի դերակատար լինելու առաքելությունը։ Սակայն արժանին պետք է մատուցել պարոն նախագահին. նա մի քանի արարով մինչեւ վերջ փորձում էր ներկայացնել, որ ինքն է հիմնական որոշում կայացնողը եւ ոչ մի կերպ իշխող ուժի կամակատարը չէ։
Նախ նա անում է քաղաքական հայտարարություն, որ ինքը չի եկել բոլորին ուրախացնելու։ Հետո տարբեր լրատվական արտահոսքերով, իբր, սրտնեղում է, որ ոչինչ իր ձեռքում չէ, քանի որ պարզվում է՝ նախորդ ռեժիմի օրոք գրված Սահմանադրությունը իրեն զրկել է ամեն ինչից։
Երբ 2018 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանից նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը եւ հույս հայտնում, որ չի հիսաթափեցնի Սերժ Սարգսյանին, վստահ եմ, որ հստակ տեղյակ էր իր սահմանադրական կարգավիճակից։ Եվ հիմա ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, երբ նա ոչ միայն չի հետևում Սահմանադրության պահպանման կարևորագույն պարտականության իրականացմանը, այլև երկրի ներսում ինքնակամ հրաժարվում է իր բարձր կոչումը (պետության գլխի) կրելու պատասխանատվությունից. վկանщ մայիսի 28-ի դրվագը (երբ նույնիսկ արարողակարգային մակարդակով նախագահը չկանգնեց իր տեղում՝ դրոշի մոտ): Սակայն երկրից դուրս տարբեր հարցազրույցներով փորձում է տպավորություն ստեղծել, որ որպես ժողովրդի իմաստուն հայրщ հետեւում է բոլորին եւ երկրում կատարվող բոլոր իրադարձությունների նախագծման ակունքում է։ Պարոն նախագահը ճիշտ է միայն մի բանում։ Նա չի ուրախացնում ոչ մեկին (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին եւ իմքայլականներին, որովհետեւ նրանց համար նախագահի վարքագիծн ուղղակի դիտարկվում է որպես իրենց նկատմամբ ունեցած անօտարելի պարտականություն), այլ ընդամենը, մոտենալով իր կարիերայի մայրամուտին, վայելում է բարձր սահմանադրական կոչումը՝ որեւէ բարոյական պարտավորություն չզգալով այդ կոչման նկատմամբ։
• «Իմ քայլը» խորհդարանական խմբակցությունը ողջ բեմադրության ընթացքում զանգվածային տեսարաններ ապահովողն էր եւ, ինչպես միշտ, ի կատար ածեց վարչապետի բոլոր քմահաճույքները՝ պարտաճանաչորեն մերժելով բոլոր այն չքաղաքականացված թեկնածուներին, ովքեր կանգնած էին Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր դառնալու ճանապարհին։ Այս պրոցեսում նարցիսիզմի, դիլենտատիզմի ու պոպուլիզմի յուրօրինակ համադրությունն ակնառու էր:
Հ.Գ. Այսօր շատ կարեւոր է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չդառնան ամիսներ ձգվող այս բեմադրության մասը։ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվերակելու։ Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն ես անկեղծորեն հույս ունեմ, որ կորդեգրվի նույն մոտեցումը, ինչ Էմիլ Բաբայանի ընտրության ժամանակ, և նույն հիմնավորմամբ երկու խմբակցություններն էլ չեն մասնակցի քվեարկությանը:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից