Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Մամուլ

«Նա­ի­րիտն» աճուր­դով կվա­ճառ­վի

«Փաստը» գրում է. ««Նաիրիտ» քիմիական գործարանն աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25-ին: Գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործարանի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում գործարանի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց սնանկացման գործընթացը:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ շատ բացասական է վերաբերվում գործարանն աճուրդով վաճառելու որոշմանը: Բացի այդ, նրա համար անհասկանալի է, թե ինչպես են առանձին արտադրամասերն աշխատելու: «Թե ինչ սխեմայով են պատրաստվում այդ առանձին արտադրամասերը բիզնես-ծրագրով աշխատեցնել, ինձ համար անհասկանալի է: Գործարանի արտադրամասերը փոխկապակցված են:

Միայն մեկ արտադրամաս ունենք, որը կարող է առանձին գոյատևել: Դա քլորի արտադրությունն է, բայց նման քանակի քլոր արտադրել, ինչպես նախկինում, առանց կաուչուկի արտադրության վերաթողարկման, անհասկանալի է: Չեմ կարողանում հասկանալ գործարանն առանձին լոտերով աճուրդի հանելու նպատակը: Եթե աճուրդի հանվեին առանձին, օրինակ, քլորի, քացախաթթվի արտադրությունները, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում վաճառվելու են առանձին սարքավորումները: Հավանական է դառնում, որ առանձին լոտերի գնորդները դրանք հետագայում օտարելու են: Ստացվում է, որ ցանկացած մարդ կարող է մասնակցել աճուրդին, միայն մեկ սարքավորում գնել, դառնալ դրա սեփականատերը, իսկ արդյունքում մնացած արտադրությունը խաթարվում է», ասում է Իսրայելյանը:

Նա նշում է, որ գուցե սա տարբերակ է ժամանակ շահելու համար՝ մինչև ներդրողների հետ բանակցություններ սկսեն վարել: «Բայց եթե նմանատիպ հարց կա, ապա ինչո՞ւ են աճուրդ կազմակերպում: Երկու տարի գործարանն աճուրդի չէր դրվել, որոշ ժամանակ էլի կարող էին չդնել, համապատասխան ներդրողների հետ կապված առաջարկություններ արվեին՝ գործարանի ամբողջական վերաթողարկման համար: Մասնավորապես՝ կառավարությունն ինչ է նախատեսում, ինչ առավելություններ և շահագրգիռ պայմաններ կառաջարկի ներդրողին:

Դրանից հետո ներդրողը, ծանոթանալով արտադրության հետ, իր առաջարկությունները կներկայացներ: Ինձ համար այս ամենը մութ է», - նշում է մեր զրուցակիցը:

Նրա համար նաև տարօրինակ է, որ երկար տարիներ գործարանի վերագործարկման համար պայքարող համակարգող խմբին չեն հրավիրել քննարկման: «Երեք կառավարություն է փոխվել, գործարանի համակարգող խումբը միշտ պայքարել է «Նաիրիտի» վերաթողարկման համար:

Խմբի մեջ ներգրավված են մասնագետներ: Մի քիչ ցավ է պատճառում այն, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները գիտեն, որ կա համակարգող խումբ, բայց իրենց չեն հրավիրել կողմնակի մասնակցության համար՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Սնանկության կառավարիչը շահագրգիռ է, որ գործարանը լուծարվի, որովհետև ինքն այդտեղից ստանում է իր աշխատավարձը:

Որքան շատ ապրանք վաճառի, պարտք մարի, դրան համապատասխան ինքը շատ գումար է ստանալու: Բայց նրան հրավիրել են քննարկման: Սնանկության կառավարչից ուղղակի կարելի էր ստանալ հաշվետվություն, թե ինչ վիճակ է գործարանում, պարտքերի չափը և այլն», - ասում է նախկին տնօրենը:

Իսրայելյանին հարց ենք ուղղում՝ գուցե այս աճուրդը կազմակերպվել է, որպեսզի մարեն գործարանի պարտքերը: «Գործարանի պարտքն ամբողջությամբ մոտավորապես 100 միլիոն դոլար է, իսկ աճուրդում գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար:

Ի դեպ, եթե այս աճուրդում գնորդներ չլինեն, ապա ավտոմատ կերպով մեկ ամիս հետո նորից աճուրդ կհայտարարվի, և 10 տոկոսով գործարանի գինը կիջնի:

32 միլիոնը չի բավարարի պարտքերը մարելու համար: Կառավարությունը պետք է այլ ճանապարհով գնա. հանձնաժողով ստեղծի, լսումնասիրի հարցը, հասկանա, որ իր պարտքերը չեն մարվելու, չի ստանալու իր գումարը (պարտատերերի խորհրդում ընդգրկված են ՊԵԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ-2»-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները- խմբ.): Այդ ժամանակ ավելի նպատակահարմար է, որ կառավարությունը մոռանա իր պարտքերի մասին, գործարանը վերաթողարկի՝ հետագայում եկամուտներ ստանալու հավանականությամբ: Կստեղծվեն աշխատատեղեր, հարկային մուտքեր կլինեն բյուջե:

Ամենաքիչը 2000 աշխատատեղ կլինի: Բացի դա, եթե հիմա կարողանանք «Նաիրիտը» փրկել, դրա բազայի վրա կաշխատի Վանաձորի քիմպրոմը», ընդգծում է Կարեն Իսրայել յանը՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է այն, թե ինչ լուծումներ են տրվելու հարցին:

«Ուզում ենք մասնակցել քննարկումներին, կարող ենք խորհուրդներ տալ: Ասում են՝ աճուրդին մասնակցողը պետք է ներկայացնի բիզնես-ծրագիր: Չեմ պատկերացնում՝ ինչ ծրագիր պետք է ներկայացնի, օրինակ, ացետիլենի արտադրությունը գնել ցանկացողը: Բիզնես-ծրագիր ներկայացնելու համար ամիսներ են պետք:

Այսօր գործարանը աճուրդի եք դնում, ո՞վ կարող է 15 օրվա մեջ բիզնես-ծրագիր ներկայացնել: Ներկայացնելու դեպքում դա չի համապատասխանի այսօրվա իրականությանը: Պետք է գան, ծանոթանան գործարանի վիճակին, գույքագրում անեն, հասկանան՝ որ սարքավորումն ինչ վիճակում է, որ կարողանան վերականգնելու համար իրենց ծախսերը հաշվարկել: Ունեմ կասկածներ, որ չի լինի այն արդյունքը, որը ներկայացվում է», - եզրափակում է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրենը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: