Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման

Ըստ քաղաքացու հաղորդման՝ Իջեւանի քաղաքապետը ներխուժել է իր սեփական տարածք եւ հարձակվել կնոջ վրա

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ապօրինի գործողություններ է կատարում տարածքում, և հարձակվել են տան անդամների վրա:

Ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Իջևան քաղաքի բնակիչ, Իջևանի ավագանու անդամ 56-ամյա Վալերի Մելիքբեկյանը դիմել էր կայքին և խնդրել կառավարության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի վերջ դրվի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործումը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Մելիքբեկյանն ասել էր. «2014-16 թվականներին որպես 50 տոկոս բաժնեմաս ձեռք եմ բերել Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գործող տարածքը: Բաժնետեր ընկերոջս հետ որոշել էինք 50-ից ավելի աշխատատեղով առևտրի կենտրոն կառուցել այդ հատվածում: Ամեն ինչ հարթ էր գնում մինչև այն պահը, երբ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը տարբեր մարդկանց միջոցով հորդորում էր, որ այդ տարածքը վաճառեմ իրեն: Իմ մերժումներից հետո սկսվեցին իսկական արհեստական խոչընդոտներ ստեղծվել քաղաքապետի կողմից: Տարիներ շարունակ ամբողջ օրերս անցկացրել եմ դատարանների դռներում:

Քաղաքապետը դիմել էր դատարան, որտեղ ի օգուտ վճիռ էին կայացրել, հետո ամենաբարձր ատյաններ ես եմ դիմել ու բոլորը որոշում են կայացրել ի օգուտ ինձ ու երբ փորձեցինք սկսել աշխատատեղի բացման ուղղությամբ աշխատանքներ կատարել, քաղաքապետը նորից սկսեց արհեստական խոչընդոտներ ստեղծել: Բաժնետեր ընկերս նադայել լինելով քաղաքապետի քայլերից , դուրս եկավ ու 2019 թ.-ից որպես 100 տոկոս բաժնետեր ես եմ հանդես գալիս: Քաղաքապետի ապօրինության մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին, որտեղ էլ քննություն է կատարվել ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բայց միևնույն է ՝ քաղաքապետը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ կյանքի գնով էլ լինի, էդ տարածքը իրենով է անելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ Հայաստանում անցել է զոռբայությունը, մարդիկ պաշտպանված են օրենքով ու նրանք կարող են ազատ՝ օրենքի շրջանակում, զբաղվել ցանկացած բիզնեսով: Հիմա ինչ է ստացվում. Ես ուզում եմ աշխատատեղեր ստեղծել, իսկ Իջևանի քաղաքապետը առաջնորդվում է զոռբայությամբ, խլոցիով:

Սաղ Իջևանն էլ գիտի, որ էս տարածքում առևտրի կենտրոն սարքելուց հետո 50-60 աշխատատեղ է բացվելու: Կոչ-խնդրանքս ուղղում եմ վարչապետ Ն. Փաշինյանին, որպեսզի իր հանձնարարությամբ ուսումնասիրեն այս խնդիրը ու կհամոզվեն, որ պետական պաշտոնյան, օգտագործելով պաշտոնական դիրքը, անհարկի արհեստական խոչընդոտներով փորձում է մեզանից խլել մեզ պատկանող հողատարածքը:

Հուսով ենք , որ կառավարությունը օպերատիվորեն կարձագանքի մեր բարձրացրած խնդրին և վերջապես կլուծվի այս խնդիրը», նշել էր Վ. Մելիքբեկյանը: