Ուգո Սանչես. Ռոնալդուն պետք է բերանը փակ պահի
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը քննադատել է Արքայական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը երկրպագուների սուլոցներին պատասախանել էր հայհոյանքով։
«Դա բարդ է, ես հասկանում եմ։ Ինքս էլ հայտնվել եմ այդպիսի իրավիճակներում, ինձ շատ են անպատվել ֆանատները, բայց պետք է միայն խաղալ։ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ֆուտբոլիստներից ակնկալում են միայն առավելագույնը։ Ռոնալդուն պետք է բերանը փակ պահի։ Նա կարող է մտածել ամեն ինչ, բայց չբարձրաձայնել։ Դա կփչացնի հարաբերությունները։ Զվարճալի է, որ երկրպագուները կարող են մեզ անպատվել, իսկ մենք նրանց չենք կարող»,- 58-ամյա Սանչեսի խոսքը մեջբերում է abola-ն։
Մեքսիկացի ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է եկել 1985-1992 թվականներին՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս