Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը փորձում է կախված դատական համակարգ ունենալ

Որքանով հասկանում եմ` նախագահը վճռական մարդ չէ, ինչը նույնպես թուլացնում է նախագահի ինստիտուտը. Ստեփան Դանիելյանը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
17:07 • 15.06.19

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը փորձում է կախվածության մեջ դնել Սահմանադրական դատարանի դատավորներին: Նման կարծիք Terta.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն` անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Վահե Գրիգորյանի անաչառ իրավաբան և մասնագետ լինելու հանգամանքը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա ուղղորդում չէ՞, Ստեփան Դանիելյանը նշեց, որ ինչ-որ առումով նման երևույթներ կան, սակայն ավելացրեց, որ Հայաստանում դատական համակարգը կայացած չէ, և այստեղ դատավորի անձից շատ բան կարող է կախված լինել: Նա օրինակ բերեց, որ ԱՄՆ-ում, երբ Գերագույն դատարանի դատավորների նշանակման համար պայքար էր գնում, դրանից կախված էր իշխանության խնդիրը: «Բայց մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ ԱՄՆ-նում, ի տարբերություն Հայաստանի, դատական համակարգը կայացած է և ցանկացած որոշում պետք է իր հստակ հիմնավորումները ունենա»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նկատեց՝ ներկայումս դատավորները հիմնականում նախկին իշխանության ժամանակ են նշանակվել, իսկ իշխանափոխությունից հետո նրանց անկախության աստիճանն ավելի է բարձրացել, քանի որ իրենք պարտավորված չեն իրենց նշանակողների նկատմամբ: Ըստ նրա` այս առումով շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել Հայաստանում, երբ դատական համակարգն ավելի անկախ է, քան մինչև իշխանափոխությունը:

«Բնականաբար, ես ենթադրում եմ, որ գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին այս իրավիճակը ձեռնտու չէ: Ինքը փորձում է կախված դատական համակարգ ունենալ և դա շատ ակնհայտ երևում է: Հաշվի առնելով, որ այդ մարդու իրավագիտակցության աստիճանը, պետական մտածողությունը բավականին թույլ է, ինչը կարելի է եզրակացնել իր բառապաշարից, պետության ղեկավարին ոչ հարիր բառերից, իրավական դաշտը խախտող, սահմանադրական լիազորություններից անցնող, էթիկայից դուրս հայտարարություններից, նշենք, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հնարավոր է իր արժեքային համակարգի, իր ճաշակով մարդիկ դատարաններում հայտնվեն»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանն ասաց, որ ընդհանրապես Հայաստանի կառավարման մոդել ունեցող երկրներում նախագահի դերը երկրորդական է լինում, սակայն երբ որ ճգնաժամային իրավիճակներ են լինում, նախագահը դառնում է վճռորոշ: «Ես կարծում եմ, որ դեռ այդ պահը չի եղել, որ նախագահը դառնա վճռորոշ դեմք, բայց մյուս կողմից, որքանով ես եմ հասկանում, նախագահը՝ որպես մարդ, վճռական չէ, կոնֆլիկտային մարդ չէ, որը նույնպես թուլացնում է նախագահի ինստիտուտը»,-ասաց նա: