Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Մամուլ

Կոնսենսուս՝ առանց մանիպուլյացիաների․ «ոսկե միջինի» անհրաժեշտությունը

«Փաստ» թերթը գրում է․ «Նկատե՞լ եք, որ արտաքին քաղաքականության որևէ իրադարձության Հայաստանում տրամագծորեն տարբեր կերպ են արձագանքում իշխանությունն ու ընդդիմությունը՝ հասարակությանը գցելով մոլորության մեջ ու թույլ չտալով, որ վերջինս կարողանա օբյեկտիվ կարծիք ձևավորել որևէ իրադարձության վերաբերյալ։ Բերենք ամենաթարմ օրինակը։

Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում՝ ասված է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորհրդի՝ Բրյուսելում կայացած երկրորդ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Խորհուրդն ընդգծել է, որ Եվրամիությունը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ-ը արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաև ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Իշխանությունները, բնականաբար, շեշտադրումը կատարում են այն փաստի վրա, որ ԵՄ-ն ավելացրել է Հայաստանի հատկացումները՝ դա պայմանավորելով հեղափոխության գործոնով։ Ընդդիմությունը չարախնդում է, որ Փաշինյանն այդքան մուննաթ եկավ ԵՄ-ի վրա, որ համարժեք չեն արձագանքում Հայաստանում կատարված հեղափոխությանը, սակայն Բրյուսելն ընդամենը 25 միլիոնով ավելացրեց Հայաստանի հատկացումները։

Չգիտեմ՝ 25 միլիոն եվրոն նշանակալի՞ց գումար է, թե՞ ոչ, սակայն չեմ կարծում՝ հատկացման ավելացումն ուղղակի կապ ունի տեղի ունեցած հեղափոխության հետ, որովհետև նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն անցած մեկ տարվա ընթացքում որակապես չեն փոխվել։ Ճշմարտությունը սա է, մյուս կողմից՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն իզուր են չարախնդում, որովհետև նույն աննշան առաջընթացը լինելու էր, եթե իշխանության ղեկին լինեին իրենք։ Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է ու այդ կարգավիճակում չի կարող որակապես այլ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի իշխանություն է երկրում։

Կամ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ԵՄ-ն ողջունել է Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Միանգամայն ճիշտ է, սակայն ճշմարտությունը ներկայացվում է կիսատ ու ընտրողաբար, որովհետև Բրյուսելը շարունակ պնդում է, որ դատական ռեֆորմը պետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը, այլ խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի իմպուլսիվ իշխանություններին հասկացնում է, որ դատարանների դռներ փակելու պրակտիկային պետք է վերջ տրվի։ Նույնը վերաբերում է վեթինգի, այսպես ասած, հայկական ձևով իրականացմանը, որովհետև իրար հետևից հրաժարական են տալիս ԲԴԽ անդամները, դատական համակարգը կանգնում է ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ, սակայն մենք առայժմ ականատեսն ենք ոչ թե վեթինգի ինստիտուցիոնալ հիմքերի մշակմանը, այլ դատական իշխանության նկատմամբ նոր իշխանության ջանքերի բազմապատկմանը։

Այսքանով հանդերձ՝ օբյեկտիվ չեն նաև նախկինները, որովհետև, եթե միջազգային կառույցներն անընդհատ խոսում են դատական ռեֆորմի անհրաժեշտության մասին, առնվազն տողատակում ակնարկում են, որ անցյալից խիստ անմխիթար ժառանգություն ենք ստացել։

Իհարկե, բնական է, որ իրադարձությունների վերաբերյալ տարբերվող մոտեցումներ պետք է ունենան իշխանություններն ու ընդդիմությունը, սակայն այդ տարբերությունը պետք է ձևավորվի ոչ թե մանիպուլյացիաների, այլ կոնկրետ փաստերի հենքով։ Այլապես տպավորություն է, որ երկուստեք փորձ է արվում մանիպուլացնել հասարակությանը։ Իսկ առհասարակ՝ իդեալական կլինի, եթե արտաքին քաղաքական հարցերում Հայաստանում ձևավորվի քաղաքական կոնսենսուս, առնվազն՝ դրանք չդառնան ներքաղաքական շահարկումների թեմա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: