Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման
Մամուլ

Երկար հարցազրույց՝ առանց օրակարգի

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Ճիշտ չի լինի, եթե պնդենք, որ հարցազրույցը բովանդակային չէր. դրանում անդրադարձ կար քաղաքական օրակարգի գրեթե բոլոր հարցերին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քառասուն րոպեների ընթացքում այդպես էլ որևէ նոր բան չլսեցինք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ կրկնում էր նախկինում իր ասած մտքերը, կա՛մ որոշ դեպքերում դրանք խմբագրում ու այլ լույսի ներքո էր ներկայացնում։ Համենայն դեպս՝ հարցազրույցը կրեատիվությունից զուրկ էր։

Որ Հայաստանին պետք է դատական ռեֆորմ՝ ակնհայտ է, սակայն երեկ էլ մենք չլսեցինք, օրինակ, թե որոնք են վարչապետի պատկերացումները, տեսլականն այս հարցում։ Կամ՝ ակնհայտ է, որ քարոզչական մանիպուլյացիան երկրում հասել է անթույլատրելի մակարդակի, սակայն Փաշինյանն այդ թեմայով խոսում էր դիտորդի կարգավիճակում՝ չնկատելու տալով, որ թե՛ տեղեկատվական մանիպուլյացիան և թե՛ անտագոնիզմը շատ դեպքերում նախաձեռնում է հենց իշխանությունը, ինչի վկայությունն է, թերևս, «սևերի» ու «սպիտակների» հայտնի թեզը կամ հասարակությանը սորտավորելու հետևողական փորձերը:
Միակ նորությունը, որ ծավալուն հարցազրույցում հայտնեց Փաշինյանը, վերաբերում էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառներին։ Նա «Շանթի» եթերում ասել է, որ նման որոշում կայացվել է իրենց զրույցից հետո: Վարչապետը խոսեց նաև պատճառների մասին:

«Մենք զրույց ենք ունեցել և այդ զրույցի արդյունքում նման եզրահանգման ենք եկել: Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է, և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվում են ժամանակի ընթացքում: Փոխվում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց շուրջ գոյություն ունեցող միջավայրը: Առաջանում է կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին:

Երբեմն մեզ մեղադրում են, որ յուրայիններին պահում ենք, մյուսներին` հեռացնում: Երբեմն հակառակն են ասում: Այդ ընկալումները դեռ կան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Զեյնալյանի պարագայում կա աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք նման եզրակացության»,- ասել է վարչապետը:

Ինչպես տենում ենք՝ նույնիսկ այս հարցում որևէ բովանդակային բան վարչապետը չի ասել, ու անհայտ է մնում, թե, ասենք, որ հարցերում են բախվել վարչապետի կամ նախարարի դիրքորոշումները, կամ ի՞նչն էր պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Զեյնալյանը վերանշանակվեց, թեև պարտվել էր նրա քաղաքական թիմը, իսկ հիմա հրաժարական տվեց, երբ առերևույթ որևէ հակասություն տեսանելի չէր Փաշինյանի ու նրա դիրքորոշումներում։ Այս հարցերը պատասխաններ չունեն, համենայն դեպս՝ մենք նախօրեին դրանք չլսեցինք։

Մնում է ենթադրել, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը Հայաստանում մնում է ամենավիճահարույց հարցերից մեկը։

Ամփոփելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի թեման՝ նկատենք, որ երկրի ղեկավարները բացառիկ հարցազրույցներ են տալիս, երբ ունենում են կարևոր ասելիք կամ հասարակության տեսակետն են փորձում պարզել օրախնդիր հարցերի վերաբերյալ։ Այս հարցազրույցը նման խնդիրներ չէր լուծում ու ավելի շատ նպատակ ուներ ներկայացնել վարչապետի՝ մեզ արդեն ծանոթ գնահատականները՝ ամփոփ ձևով։ Համենայն դեպս, հասարակության սպասելիքներն ավելի շատ էին, որ կլսենք ավելի հայեցակարգային մոտեցումներ, վարչապետի տեսլականը տնտեսության զարգացման և այլ հարցերի շուրջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: