Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններից Քայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացու Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. Թրամփ Թրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասին Գերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարը Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցում Կրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին

Սոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Կարծիք

Գևորգ Դանիելյանին ճնշել են, Զեյնալյանին` ստիպել հրաժարական տալ

«Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի տողատակից կարելի է հասկանալ, որ Գեւորգ Դանիելյանը տարբեր տիպի ճնշումների ազդեցության տակ է տվել հրաժարականը, եւ այլեւս այդ ճնշումներին չի կարողացել դիմանալ, սա պարզ երեւում է նրա ուղերձից»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին եւ ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ներկայացրել՝ ինչո՞ւ:

Իշխանյանի կարծիքով՝ որեւէ մեկը չի կարող մեղադրել Դանիելյանին, որ այդպիսի ճնշումներին կարելի է դիմանալ: Իսկ այդ ճնշումներն, ըստ Իշխանյանի, իշխանության ներկայացուցիչներից են եղել. «Սրան գումարած այն, որ այսօր հասարակական եւ իշխանության ճնշումները համընկնում են: Եթե առաջ այլ էր իրավիճակը, այսօր համընկնում են, մի կողմից՝ հասարակական ճնշումներն են, մյուս կողմից էլ, ներքին համոզվածություն ունեմ, եղել են այլ ճնշումներ իշխանության կողմից»:

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արտակ Զեյնալյանը: Իշխանյանի կարծիքով՝ Զեյնալյանն ինքնակամ չէ հրաժարվել պաշտոնից:

Իրավապաշտպանը հետհայացք է ձգում ամիսներ եւ նույնիսկ տարիներ առաջ իրադարձություններին. «Նախ՝ եթե մինչեւ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններն Արտակ Զեյնալյանի նախարարի պաշտոնում լինելը հասկանալի էր, որովհետեւ կոալիցիոն կառավարություն էր, ապա այդ ընտրություններից հետո նորից Զեյնալյանին նշանակել նույն պաշտոնին մի քանի հարցեր է առաջացնում:

Ի վերջո «Իմ քայլը» հավաքել էր 70% -ից ավելի ձայն, կոալիցիա կազմելու կարիք չկար, եւ անհասկանալի էր՝ ինչո՞ւ Զեյնալյանը նշանակվեց: Այստեղ կարող է 3 վարկած լինել. 1-ինը՝ բարձր կարգի մասնագետ էր եւ անփոխարինելի այդ պաշտոնում, 2-րդ՝ Փաշինյանի անձնական համակրանքը, 3-րդ՝ քաղաքական հաշվարկ: 1-ին վարկածը հիմնավոր չէ, չեմ կարծում, թե՝ նա անփոխարինելի էր ու բարձր կարգի այլ մասնագետ չկար: 2-րդ վարկածը՝ անձնական համակրանքը, դա նույնպես հիմնավոր չէ, քաղաքականությունում անձնական համակրանքն այնքան էլ դեր չունի, հատկապես որ «Իմ քայլ»-ի շատ անդամներ հավակնում էին այդ պաշտոնին

Ապա` Իշխանյանը զուգահեռներ է տարել 2017-ին ՀՀԿ-ի ձայների եւ կոալիցիա կազմելու միջեւ: Իրավապաշտպանի մեկնաբանությամբ՝ երբ 2017-ին ՀՀԿ-ն 60% մեծամասնություն էր, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեց, որովհետեւ Սերժ Սարգսյանը փորձում էր այդպես սփյուռքի կառույցների նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալ: Իսկ ահա Զեյնալյանին արտահերթ ընտրություններից հետո նույն պաշտոնին նշանակելով, Իշխանյանի խոսքերով ասած՝ կարեւոր բան պետք է հաշվի առնել՝ չնայած 1999 թվականին Վազգեն Սարգսյանը զոհվել է, բայց նա դեռեւս քաղաքական մեծ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում.

«Իր ստեղծած երկրապահ կամավորականների միությունով եւ այլն: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո այդ միության նախագահի հավանական թեկնածուն Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսանն էր, եւ կարծում եմ Զեյնալյանի նշանակումով չեզոքացվեց Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալը: Որպես «կոմպրոմիս» Զեյնալյանը դարձավ նախարար, իսկ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ: Եվ ահա «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:

Իշխանյանի ներկայացմամբ՝ Զեյնալյանի հրաժարականի տեքստից ոչինչ չի հասկացվում, ի տարբերություն Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի. «Եվ ի տարբերություն Դանիելյանի հրաժարականի, Զեյնալյանի հրաժարականը կամավոր չի եղել, նրան ստիպել են կամ հասկացրել են հրաժարական տալ, ինչպես որ ընդունված է Հայաստանում, որովհետեւ Հայաստանում հրաժարականի մշակույթ չկա: Միակ փորձը Մանե Թանդիլյանինն էր, բայց «Լուսավոր Հայաստանն» իր շահերից ելնելով ստիպեց նրան հրաժարվել իր հրաժարականից»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ Արտակ Զեյնալյանի գործունեությունից դժգոհություններ կային, մասնավորապես նրա՝ դատական համակարգի բարեփոխումների էվոլյուցիոն ճանապարհով մոտեցումից, իրավապաշտպանն այսպես արձագանքեց.

«Ես մի փոքր վերապահումով եմ մոտենում այն հանգամանքին, որ սլաքներն ուղղում են Զեյնալյանի վրա: Եթե Փաշինյանը հանձնարարական տար, որպեսզի Զեյնալյանն այդ ուղղությամբ աշխատի, ես համոզված եմ, Արտակ Զեյնալյանը թեւքերը քշտած կաշխատեր եւ հանձնարարականներ կտար, եւ բարեփոխումների փաթեթը, անցումային արդարադատության փաթեթը պատրաստ կլիներ: Համոզված եմ՝ նախարարները ինքնուրույն չեն որեւէ ուղղությամբ աշխատելիս: Նրանք զգուշանում են, որ կարող է վարչապետին դուր չգա կամ պետք է վարչապետը հանձնարարականը լինի՝ «շառից հեռու» սկզբունքով»։

Իշխանյանը նկատել է՝ պատահական չէր, որ ԱԺ-ում անցումային արդարադատության մասին ելույթ էր ունենում ոչ թե Զեյնալյանը, այլ՝ տեղակալը, եւ դա եղել է Փաշինյանի հանձնարարականով: