Շինանյութի Սերոժի փեսան՝ մարզպե՞տ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որը նաեւ խորհրդարանի ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածություն էր առաջադրել, կտեղափոխվի խորհրդարան, իսկ մարզպետ կնշանակվի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգայիններից ամենաշատ ձայներ ստացած Կարեն Բոթոյանը։ Ինքը՝ Բոթոյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրեն ոչինչ դեռ չի ասվել։
Իսկ գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց․ «Առայժմ ես նույն տեմպով աշխատում եմ, նման քննարկում տեղի չի ունեցել կուսակցությունում, կուսակցության ցանկացած որոշում ինձ համար ընդունելի կլինի»։ Ի դեպ, դեռեւս ընտրություններից առաջ տեղեկություններ կային, որ Գրիգորյանն իր ցանկությամբ չի առաջադրվել, կուսակցությունն է որոշել «օգտագործել» նրա շանսերը եւ ձայն հավաքել կուսակցության համար։
Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի սկզբանե ցանկություն ունեցե՞լ է խորհրդարան տեղափոխվելու։ «Մեր նոր Սահմանադրությամբ՝ ոչ մեկն ինքնուրույն չէր կարող առաջադրվել, ես էլ պարտավոր էի համաձայնել, դուք էլ տեսաք, թե ինչպիսի ընտրություն տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում, արդյունքները բոլորի համար պարզ են»։
Հիշեցնենք, որ Կարեն Բոթոյանը Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի փեսան է, ստացել է 14 հազար 932 քվե, գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14 հազար 430, իսկ Հակոբ Հակոբյանը (Թունելի)՝ 13 հազար 248 քվե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...