Կարգին Հայկոյի չափից ավելի վտանգավոր խաղերը
Կարգին Հայկոն, երբ պատրաստվում էր քաղաքապետ դառնալ, տարատեսակ խոստումներ էր տալիս, որոնք այդպես էլ չեն կատարվել եւ հաստատ չեն էլ կատարվելու: Քաղաքը կեղտի մեջ է, վերելակները չեն փոխվել, պոլիկլինիկաները խայտառակ վիճակի մեջ են...
Փոխարենը Կարգին Հայկոն վտանգավոր խաղեր է խաղում եւ հիմա որոշել է ամբողջ ախարհին ապացուցել, թե դպրոցում հայ երեխաներին, աշակերտներին վտանգ է սպառնում, եւ որ նրանք անդադար հարձակումների են ենթարկվում օտարների կողմից, ուստի ստիպված փող պետք է ծախսեն, որ նրանց անվտանգությունն ապահովեն մոլագար ՀՀ քաղաքացիներից:
Քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ Երեւանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով: Ծրագիրը փորձարկվելու է առաջին անգամ, եւ նպատակը, իբր, երեխաների անվտանգության ապահովումն է եւ օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։
Բնականաբար փող են ծախսելու, հատուկ սարքեր տեղադրեն դպրոցների մուտքերի մոտ:
Եվրոպաբնակ մեր հայրենակիցները կարդալով այս լուրը ֆեյսբուքում շտապեցին գրառումներ անել, թե եվրոպական եւ ոչ մի դպրոցում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Չեխիա եւ այլն, նման բան չկա, եւ որ ծնողները ցանկացած պահի կարող են մտնել դպրոց, ներկայանալ ուսուցչանոց, որից հետո ցանկացած պահի մտնել եւ մասնակցել ցանկացած դասի կամ զրուցել ուսուցիչների հետ:
Հիմա ուշադրություն: Հաղորդագրության մեջ ասվում է, թե ծառայությունը գործելու է անվճար հիմունքներով, բացառությամբ այն լրացուցիչ ծառայությունների, որոնց համար ծնողը պետք է վճարի:
Սա, ինչպես ասում են, երեւանցիներին, ՀՀ քաղաքացիներին հերթական անգամ էշի տեղ դնելու փորձ է: Նախ այս ծրագրի իրականացումը պետք է դադարեցվի, երկրորդ քաղաքապետարանը պետք է ներողություն խնդրի այս տարօրինակ նախաձեռնության համար:
Դեռ հերիք չէ, որ բյուջեից փող են վերցնելու այս անիմաստ եւ վտանգավոր խաղի համար, դեռ մի բան էլ ծնողներից գումար են շորթելու լրացուցիչ ծառայությունների համար:
Տղերքը ուզում են փող աշխատել: Այստեղ տեղին է ասել՝ այսքան փոքր, բայց այսքան ...
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել