Կառուցվածքային փոփոխություններ ԱԺ-ում
«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, կառուցվածքային փոփոխություններ կիրականացնեն․ սա «լավագույն» միջոցն է անցանկալի աշխատողներից ազատվելու, յուրայիններով համալրելու համար։ Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը փոփոխություններ անելու մասին խոստովանել է մեր լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչու է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնն իշխանափոխությունից հետո թափուր, եւ գործառույթն այդ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մեր թերթի դեմ արշավ նախաձեռնած Լիլիթ Մինասյանը։
«Որոշակի ստորաբաժանումներ կան, որոնց կուրացիան իրականացնում է Մինասյանը։ Մենք դեռ ընդհանուր պետք է պատկերացնենք ԱԺ կառուցվածքը, որ հասկանանք՝ ինչն ինչոց է, նոր իրականացնենք մրցույթ։ Հավանաբար, պաշտոնների անձնագրերի վերանայման խնդիր կլինի»,- ասել է Գալստյանը։
Այսինքն՝ կառուցվածքային փոփոխություննե՞ր են հնարավոր։ «Հաշվի առնելով մեր առջեւ դրված խնդիրները, այն տեսլականը, որ մենք ունենք, միգուցե նաեւ անհրաժեշտություն լինի կառուցվածքային փոփոխությունների»։ Այսպիսով՝ կկարողանաք առանց գլխացավանքի ձեր կադրերով համալրել խորհրդարանը, վհուկների որս սկսել։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կադրեր չունեմ, ավելին՝ ես բոլոր կադրերի մասով հայտարարում եմ մրցույթ, որի համար հատուկ էջ եմ բացել, անկախ նրանից՝ պետական ծառայո՞ղ են, թե՞ պայմանագրային»։
Բայց դուք իմ հիշատակած պաշտոնի համար մոտ մեկ տարի է՝ մրցույթ չեք հայտարարել։ «Հիմա Դուք մի բան եք ասում, որ ես ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում։ Էլի եմ ասում՝ կան պաշտոններ, որոնց անձնագրերը վերանայելու կարիք միգուցե զգացվի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել