Ո՞րն է Ատոմ Ջանջուղազյանի գաղտնիքը, որ կարճ ժամանակում կարողանում է մտերիմ մարդու կարգավիճակ ունենալ երկրի բոլոր ղեկավարների մոտ
«ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին մինչ հարց կուղղեր, նկատեց, թե նա պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով և բոլոր երկրի ղեկավարների հետ լավ հարաբերություններ է հաստատել։
«Քոչարյանի օրոք համարվել եք մտերիմ մարդ Քոչարյանին, վերանշանակվել եք Սերժ Սարգսյանի կողմից, կարճ ժամանակ անց էլի մտերիմ մարդ եք դարձել Սերժ Սարգսյանի համար։ Հեղափոխությունից հետո շարունակում եք պաշտոնավարել և չեք պատրաստվում հրաժարական տալ, հարց է առաջնում, արդյոք հասցրե՞լ եք մտերմանալ Նիկոլ Փաշինյանի հետ և ո՞րն է այդ գաղտնիքը, որ կարճ ժամանակամիջոցում կարողանում եք մտերիմ մարդու կարգավիճակ ունենալ երկրի բոլոր ղեկավարների մոտ, ո՞ր հատկանիշների համար»,-հարցրեց նա։
Արթուր Ջավադյանը նշեց, որ եթե պատգամավորը մի քիչ էլ հետ գնար, կտեղեկանար, որ ինքն առաջին անգամ ԿԲ խորհրդի անդամ նշանակվել է Լևոն-Տեր-Պետրոսյանի կողմից։
«11 տարի՝ արդեն երկրորդ ժամկետն է, որ պաշտոնավարում եմ որպես ԿԲ նախագահ և դրա հիմնական պատճառը մեր ԿԲ թիմն է և այն շարունակականությունը, որ կա ԿԲ-ում, այն պրոֆեսիոնալիզմի մակարդակը, որ ունի մեջ թիմը և այն խնդիրների կատարումը, որը սահմանադրությամբ է ամրագրված՝ գների ու կայունության ապահովում. չեմ գովաբանում մեզ, բայց փայլուն իրականացնում ենք»,-ասաց նա։
Ջավադյանը նշեց, որ որևէ խնդիր, որ այս տարիների ունեցել են՝ 2008-2009 թթ-ի ճգնաժամ, 14թ-ի ճգնաժամ, նաև թավշյա հեղափոխություն, որի ընթացքում առաջին օրերին եղել է ավանդների բավական լուրջ արտահոսք, իրենք կարողացել են լուծել «պինդ» համակարգի շնորհիվ։
«Հիմնական գրավականը դա է, այլ խնդիր չկա: Լավ լինելը՝ ես բոլորի հետ էլ լավ եմ, ԿԲ-ն, գործող սահմանադրությամբ, անկախ մարմինն է և հաշվետու է հասարակությանը, ինչի վառ ապացույցը մեր այսօրվա հաղորդումն է ԱԺ-ում»,-ասաց նա։
ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, թե այն, ինչ ասաց ԿԲ նախագահը՝ դա վերաբերում էր ԿԲ-ին, բայց ինքը անձամբ Ջավադյանին նկատի ունի։
Արթուր Ջավադյանը նշեց, որ ինքն առաջին անգամ ԿԲ նախագահ է ընտրվել ԱԺ-ում և ոչ թե նշանակվել է նախագահի կողմից, իսկ երկրորդ անգամ 2014-ին, իհարկե ներկայացվել է գործող նախագահի կողմից, բայց փակ, գաղտնի քվեարկությամբ է կրկին ընտրվել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել