Ցանկացած տեղում կրճատելու տեղ կա, կարելի է աշխատակիցներին էլ կրճատել. Արթուր Ջավադյան
Կենտրոնական բանկի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կրճատվել է: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Այո, կրճատվել են, հենց հիմա հաջորդ փուլն է ընթանում եւ մենք, կարծեմ, մոտ 10 մեքենա վաճառում ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ դրանք հիմնականում ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ են, որոնք սպասարկում են ԿԲ աշատակիցներին, ՀՀ տարբեր մարզերում ԿԲ-ն կանխիկ դրամի կենտրոններ ունի եւ աշխատակիցների համար փոխադրամիջոցների անհրաժեշտություն կա:
Դիտարկմանը, որ ԿԲ-ն 31 ավտոմեքենա ուներ եւ հայտարարում էր, որ տեղ չունի կրճատելու, հիմա ստացվում է, որ տեղ կա՞ր կրճատելու, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ցանկացած տեղում կրճատելու տեղ կա, կարելի է աշխատակիցներին էլ կրճատել: Ցանկացած հիմնարկում, եթե ղեկավարը որոշի, կարող է 10 տոկոսով կրճատել»:
Հարցին, թե ղեկավար կազմին սպասարկող ավտոմեքենաները մնալո՞ւ են, ԿԲ նախագահը արձագանքեց. «Խորհրդի անդամների մեքենաները մնալու են, բայց եթե ուշադիր լիենք, մի քանի օրից ներկայացնելու ենք մեր ծախսերը եւ եկամուտները, դուք այնտեղ կտեսնեք, որ բավականին կրճատվել են այդ մասով մեր ծախսերը»:
Արթուր Ջավադյանը նշեց, որ իրեն սպասարկող մեքենան չի փոխվել՝ նույն «Ֆոքսվագենն» է:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել