Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով «Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապված Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներ Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր QR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. Ավանեսյան Վճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասին Քաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարար Առանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարար Քրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվեն

Մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասինՔաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՄիացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. Թրամփ
Հայաստան

Իշխանության ուժը աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, որը լուրջ մարտահրավեր է պետության համար․ Ստեփան Դանիելյան

Գործող իշխանության ուժը աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, որի պատճառով նրա շուրջն են հավաքվել տարբեր, երբեմն իրարամերժ հայացքներ ունեցող մարդիկ և մարդկանց խմբավորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաև թուլություն է, ինչպես նաև լուրջ մարտահրավեր պետության համար։ Այսպիսի եզրակացությամբ վերլուծություն է հրապարակել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․


«Գաղափարական սումբուրի պատճառը

Իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրենց դերերը՝ մեկը պետության կառավարումն է իրականացնում, մյուսները՝ քննադատում։ Դա է ժողովրդավարական կառավարման համակարգի արդյունավետության հիմնական մեխանիզմը։

Բնականաբար, ցանկացած իշխող ուժի դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, դա հասկանալի է, սակայն Հայաստանում, ապրիլյան իշխանափոխությունից հետո, հակաբնական իրավիճակ է ստեղծվել։

Ցանկացած քննադատություն թշնամական է ընկալվում և պիտակավորվում է։ Առաջին հերթին պիտակավորվում է հասարակական ակտիվ տարբեր խմբերի կողմից, որոնք երբեմն միմյանց հակառակ պատկերացումներ ունեն։ Փորձենք դրա պատճառը հասկանալ։

Ակտիվ փոքրամասնությունները

Քաղաքական աշխարհայացքը և օրակարգը միշտ թելադրում են փոքրաքանակ խմբավորումները։ Որքանով նրանք կազմակերպված են ու իրենց տեսակետը արդյունավետ են քարոզում, այնքանով մեծ է իշխանության հասնելու նրանց հավանականությունը։

Ապրիլյան իշխանափոխությունը տարբերվում է մեզ հայտնի հեղափոխություններից քաղաքական ու սոցիալական պատկերացումների բացակայությամբ։

Իշխանափոխությունն անգամ կես էջանոց հռչակագիր չերկնեց։ Դա "ընդդեմ'", այլ ոչ թե 'հանուն" շարժում էր։

Հեղափոխություններն "ընդդեմ" լինելով հանդերձ, նաև հանուն ինչ-որ բանի են կատարվում։ "Հանունի" բացակայությունը ստեղծել է այն անբնական իրավիճակը, որն առկա է ներկայիս Հայաստանում։

Ներկայիս Հայաստանում կան մի քանի գաղափարականացված փոքրաքանակ խմբավորումներ, կամ ակումբներ, որոնց զգալի մասը մարգինալ է, սակայն ներկայիս կառավարությանը ցանկանում են տեսնել որպես իրենց դաշնակիցը։ Դրանք են. մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական, ընդգծված լիբերալ, պացիֆիստական, ֆեմինիստական, գենդերային, բնապահպանական, աշխարքաղաքական նախասիրություններ և նմանատիպ գաղափարներ ունեցող փոքրաթիվ խմբակներ։

Ինչո՞ւ են նրանք կարծում, որ ներկայիս կառավարությունը կարող է իրենց դաշնակիցը դառնալ։

Պատճառը հասկանալի է, ներկայիս կառավարությունը հայտարարել է, որ "իզմեր" չի ընդունում, այսինքն անգաղափար կառավարություն է, ինչից հետևում է, որ "հեղափոխությունն" էլ էր անգաղափար, ինչը նմանատիպ ցանկացած խմբավորմանը հույս է ներշնչում, որ ժամանակի ընթացքում իր օրակարգը կկարողանա դարձնել դոմինանտ։ Այսինքն, պայքարը գնում է ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն իր "իզմը" կառավարության վրա փաթաթելը։

Հետևապես, իշխանության համար պայքարը գնում է տարբեր խմբավորոմների միջև սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու համար և նրանցից յուրաքանչյուրն Իմ Քայլը ֆրակցիայում ունի իր պոտենցիալ հաճախորդը։ Կառավարության հասցեին հնչած ցանկացած քննադատություն այդ խմբերից յուրաքանչյուրն ընդունում է որպես իր քաղաքական շանսի նկատմամբ ոտնձգություն, ինչը նրանց միավորում է ընդհանուր "թշնամու" դեմ։ Պարզ ասած, անորոշությունը յուրաքանչյուրի համար հույսի աղբյուր է, իսկ որոշակիացնելու ցանկացած փորձ՝ մարտահրավեր սեփական պատրանքին։

Պատկերն ամողջական չէր լինի, եթե քաղաքացիական նախկին ակտիվիստներից, իսկ հիմա քաաքական դերակատարներ դարձած խմբերից բացի չդիտարկենք ի սկզբանե քաղաքական հայտ ներկայացրած խմբավորումներին, որոնք ոչ արտակարգ պայմաններում լուրջ դերակատարման շանս չէին ունենա, սակայն անգաղափար կառավարության առկայության պայմաններում նրանց համար այս կառավարությունը հնարավորություն է որևէ դերակատարում ունենալու համար։

Կա նաև երրորդ, չկազմակերպված մարդկանց շերտ, որոնց համար ներկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում։ Նրանք հանդես են գալիս ռադիկալ "հեղափոխականների" դրոշի ներքո, արևի տակ սեփական տեղը նվաճելու համար։

Բա հետո՞

Գործող կառավարությունը դատապարտված է քաղաքական օրակարգով հանդես գալ, լինի դա հարկային քաղաքականությունը, աշխարքաղաքական դիրքորոշումը, բնապահպանական կոնկրետ որոշումը, սոցիալական քաղաքականությունը, Արցախի խնդիրը և այլն։ Անորոշ, լղոզված քաղաքականություն երկար վարել չի հաջողվի։ Ցանկացած հստակեցում զրկում է կառավարամերձ խմբավորումներից որևէ մեկի աջակցությունից, նրան դարձնելով կառավարության թշնամի։

Դիրքորոշում չունենալը, կամ դրանք թաքցնելը երկար տևել չի կարող, որովհետև կյանքը պարտադրում է որոշումներ կայացնել։ Մյուս կողմից նման իրավիճակի պահպանումը պառակտում է դեռևս ամորֆ Իմ Քայլը ֆրակցիան, որը տրոհվում է լոբիստական հատվածների (ըստ տնտեսական, պետական ինստիտուտների, ներսի ու դրսի շահերի և այլն)։

Կառավարությունը ստիպված է ամորֆ դիրքորոշումներից անցում կատարել հստակ քաղաքականության, որը նրան կզրկի բազմաթիվ աջակիցներից, սակայն բնականոն քաղաքական դաշտի ձևավորման համար հիմք կհանդիսանա։ Հակառակ դեպքում դեստրուկցիան ավելի կխորանա, որի նկարագրությունն այս գրառման նպատակից դուրս է։

Եզրակացություն

Եթե ի մի բերենք ասածը, գործող իշխանության ուժը աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, որի պատճառով նրա շուրջն են հավաքվել տարբեր, երբեմն իրարամերժ հայացքներ ունեցող մարդիկ և մարդկանց խմբավորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաև թուլություն է, ինչպես նաև լուրջ մարտահրավեր պետության համար»։