Բեմադրություն երեք գործողությամբ
Ահա արդեն շուրջ 5 ամիս, ՀՀ Սահմանադրության 166 հոդվածի համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նորընտիր Ազգային ժողովին է ներկայացնում իր կողմից առաջադրված ՍԴ անդամի թեկնածություններ՝ Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան ։ Չգիտե՞ր արդյոք պարոն Ա․ Սարգսյանը, որ երկուսին էլ ԱԺ-ն մերժելու է և ի վերջո , նա ներկայացնելու է այսօրվա մեծամասնության նախընտրելի թեկնածու՝ Վահե Գրիգորյանին։ Չեմ կարծում, որ պարոն Ա․ Սարգսյանն այդքան միամիտ էր, այլ նա ընդամենը «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» էր խաղում, առանց թեկնածուներին նախապես զգուշացնելու սպասվելիք բեմադրության մասին։ Մարդկայնորեն ցավում եմ Գոռ Հովհաննիսյանի և Արթուր Վաղարշյանի համար, համոզված լինելով, որ նրանց համար կարևոր չէր իրենց կենսագրությունում ավելացնել «2019թ․ եղել է ՀՀ ՍԴ անդամի թեկնածու» նախադասությունը։
Հ․Գ․ «Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:»
Հովհաննես Թումանյան
1907թ․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում