Դատարանը ես եմ
Հայաստանում խոսվում է այն մասին, որ ունենք ժողովրդի օրենսդիր մարմին, ժողովրդի գործադիր մարմին, բայց չունենք ժողովրդի դատարան։ Դրանից հետո բխեցվում է, որ դատարաններն էլ պետք է դառնան ժողովրդինը։
«Ժողովրդական դատարանն» իրականում պոպուլիստական ձևակերպում է։ Դեմագոգիա։
Երբ հայտարարվում է այն մասին, որ դատարաններն էլ պետք է պատկանեն ժողովրդին, դա իրականում նշանակում է, որ դատարանները պետք է պատկանեն մեկ մարդու։ Գիտեք, թե ում։
Ի դեպ, «ժողովրդական դատարաններ» եղել են ԽՍՀՄ–ում՝ մեկ կուսակցության ուշադիր հայացքի ներքո, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայում՝ ժողովրդի ռեյսկանցլեր Հիտլերի առաջնորդությամբ։
1934–ին նացիստներն ամբողջությամբ «ժողովրդական» դարձրեցին դատարանները։ «Անցումային արդարադատության» ծրագրի շրջանակներում Հիտլերը ձևավորեց «Ժողովրդական դատական պալատ», որը դակում էր «ժողովրդի իշխանության» քաղաքական որոշումները։
Մի խոսքով, ոչ մի նոր բան չկա այս հին աշխարհում։ «Դատարանը ես եմ» կարգախոսը միշտ էլ հրապուրիչ է եղել «ժողովրդի» թեկնածուների մոտ։ Վերջը բարի լինի։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում