Անցումային արդարադատությու՞ն, թե՞ ոչ անցումային անարդարություն
Երբ խոսում են «անցումային արդարադատությունից», անմիջապես 2 հարց է առաջանում՝
1. ինչի՞ց ինչին ենք անցնում,
2. ովքե՞ր են արդարադատները։
Արդյոք անցումային արդարադատությունն այն է, երբ դատավորները, «վեթինգի» ենթարկվելու ահից կամ մեղավորության կանխավարկածի տակ ընկնելու հեռանկարից խուսափելու համար, երբեք վարչապետին չեն ասում «չէ» և դակում են նրա բոլոր քաղաքական որոշումները։
Արդյոք «անցումայինն» այն է, երբ դատավորներին կարիք չի լինում ինչ որ բան ասել այնպես, ինչպես սովետական «տրոյկաներին» այլևս կարիք չկար որևէ բան ասել, քանզի նրանք գիտեին, թե ինչ է ուզում «ժողովրդի իշխանությունը»։
Եթե «անցումային արդարադատությունն» արվում է քաղաքական մենիշխանության հաստատման, քաղաքական ընդդիմախոսության բացառման, սեփականության վերաբաշխման, կապիտալի գերկենտրոնացման և «մեկ պատուհանի կոռուպցիոն համակարգի ներդրման» համար (այլ նպատակ այս իշխանությունը չունի), ապա դա ոչ թե անցումային, այլ մշտական անարդարության համակարգ է ստեղծելու։
ՀՀ միջին վիճակագրական հպարտ քաղաքացուն այդ մշտական ցնցումների աղբյուր հանդիսացող «անցումայինից» լինելու է այնքան օգուտ, որքան որ օգուտ ստացավ հպարտ պրոլետարիատը և նրան միացած գյուղացին 100 տարի առաջ՝ հավատալով «Հողը՝ գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին» հեղափոխական կարգախոսին։
Լայն իմաստով «անցումայինը» մեզ մոտ պետք է ունենա երեք հիմնական նպատակ՝
1. լուծել սեփականության լեգիտիմության հարցը՝ ստեղծելով մասնավոր սեփականության պաշտպանության ամուր հիմքեր,
2. ապահովել վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմներ ու գործնական քայլեր ձեռնարկել սոցիալական պետություն դառնալու ուղղությամբ (աղքատության հաղթահարում, առողջության պահպանում, հասանելի կրթություն և այլն),
3. ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ։
Մնացած, այսպես կոչված, բարի նպատակները միայն չարիք են բերելու։
Եթե «թավշյա» իշխանությունը շարժվեց սահակաշվիլիական կամ նմանատիպ այլ տարբերակներով, ապա անցումային արդարադատության ու «վեթինգի» անհրաժեշտություն առաջանալու է անխուսափելի իշխանափոխությունից հետո, քանզի այն թույնի ու ատելության մթնոլորտը, որ սրանք տարածում են, առանց հանրային հաշտեցման անցումային փուլի հնարավոր չի լինելու լուծել։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում