Ձյուն, բուք ու մերկասառույց. 10-ից ավելի մեքենաներ են արգելափակվել Կոտայքում, Լոռիում եւ Արագածոտնում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ աԱպրիլի 10-ին, ժամը 05:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 54-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Opel» մակնիշի 71 DU 100 համարանիշի ավտոմեքենան (1 ուղեւոր):
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Ապրիլի 10-ին, ժամը 05:03-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քարաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի 34 RL 109 համարանիշոի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Ապրիլի 10-ին, ժամը 01:25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածի 22-րդ կմ-ին ավտոմեքենաները ձնաբքի եւ մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (29 ուղեւոր):
***
Ապրիլի 10-ին, ժամը 01:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 34 ML 651 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղեւոր):
***
Ապրիլի 10-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ–Կաթնաղբյուր գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 20 NN 111 եւ «Volkswagen Polo» 001 GG 15 համարանիշերի ավտոմեքենաները։


















































Սա ոչ թե միջպետական ճանապարհ է, այլ ներգյուղական արահետ
Գորիս-Կապան ճանապարհին մառախուղ է. մինչեւ «Զանգեր» հատվածը երկկողմանի փակ է
Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. ձյան տեղումներ են
Լարսի ճանապարհը փակ է. Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 95 բեռնատար. առկա է ձնահյուսի վտանգ
Սյունիքում ու Վայոց Ձորում ձյուն է տեղում. Կապանում մառախուղ է
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ