Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները Հունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար Քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի» Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշում

Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը
Կարծիք

Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, պարոն Կարապետյան, ե՞ս, թե Դուք. Ռուբեն Մելիքյանը՝ Վլադիմիր Կարապետյանին

Վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է երեկվա իմ գրառմանը, որում իմ հասցեին թույլ է տվել անպատեհ պիտակումներ, ինչպես նաեւ նենգափոխել է թե՛ իմ եւ թե՛ իր իսկ խոսքերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, ով իր գրառումը վերնագրել է «իրավական մերկություն, թե մերկ ճշմարտություն»:

Նա, մասնավորապես, նշել է.


«1) Նախ, շնորհավորում եմ պարոն Կարապետյանին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։

2) Պարոն Կարապետյանին տեղեկացնում եմ, որ, իր խոսքերով, «ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանի» աշխատանքից անմիջապես առաջ ես եղել եմ ՀՀ արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, անձնական ներդրում եմ ունեցել ՀՀ դատական իշխանության բարեփոխման գործում, եւ առնվազն այդ կարգավիճակի, իմ ներդրած ջանքերի ուժով ինձ լիարժեք բարոյական իրավունք եմ վերապահում ակտիվորեն հակազդել դատական իշխանության նկատմամբ իշխող քաղաքական ուժի անհեռանկար, անհեռատես քաղաքականությանը։

3) Պարոն Կարապետյանն ինձ «նվիրված» գրառման մեջ մեջբերում է իր հետեւյալ խոսքերը. «[Վենետիկի] հանձնաժողովը օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին եւ նույնիսկ վեթինգին»։ Այո, այլ երկրներում «նույնիսկ վեթինգին» աջակցել է։ Մինչդեռ Արմենպրեսի լրատվական նյութում (որին ես հղում եմ կատարել) Վարչապետի խոսնակը խոսում է ոչ թե այլ երկրներում Վենետիկի հանձնաժողովի փորձի, այլ Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին. «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ «վեթինգի» իրականացման հարցում»։ Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, պարոն Կարապետյան։ Ե՞ս, թե Դուք։ Նամակում իրոք տեղեկացվում է, որ նախկինում Վենետիկի հանձնաժողովն այլ երկրներում աջակցել է դատական բարեփոխումներին եւ «նույնիսկ վեթինգին»։ Բայց նամակի՝ Հայաստանին աջակցելու պատրաստակամությանը վերաբերող պարբերությունում «վեթինգ» բառը պարզապես բացակայում է։ Իսկ Դուք, պարոն Կարապետյան, «Արմենպրեսի»-ին տված հարցազրույցում պնդում եք, որ պատրաստակամություն են հայտնել մեր երկրում աջակցել վեթինգին։ Ստու՞մ եք, սխալվե՞լ եք, թե՞ լրատվամիջոցն է Ձեր խոսքը սխալ ներկայացրել։

4) Պարոն Կարապետյանն ինձ «նվիրված» գրառման մեջ պնդում է, թե իբր ես ասել եմ, որ նամակում վեթինգի մասին չի խոսվել։ Սուտ է։ Նման պնդում ես չեմ արել։ Ես պնդել եմ, որ Հայաստանում վեթինգին աջակցելու պատրաստակամություն չի հայտնել եւ վերահաստատում եմ պնդումս։ Վեթինգի մասին նամակում իրոք խոսվում է, այն էլ երկու անգամ, բայց այլ համատեքստում. (ա) Բուքիքիոն ծանոթ է Փաշինյանի կոչերին իրականացնելու «նույնիսկ վեթինգ», (բ) Վենետիկի հանձնաժողովը նախկինում ունեցել է փորձ աջակցելու «նույնիսկ վեթինգին»։ Ավելին, այս երկու տեղերում վեթինգի մասին խոսելուց հետո Հայաստանին աջակցելու «պատրաստակամությանը» վերաբերող հատվածում «վեթինգին» աջակցելու ուղիղ հանձնառությունից ձեռնպահ մնալը շա՜տ խոսուն է։

5) Ես ընդդիմադիր չեմ, պարոն Կարապետյան։ Ես որեւէ կուսակցության անդամ չեմ եւ երբեւէ չեմ եղել։ Իսկ կոնկրետ խնդրո առարկա հարցում, այո՛, ես ընդդիմախոս եմ։ Պնդել եմ եւ շարունակում եմ պնդել, որ մայիսի 19-20-ի հակասահմանադրական գործողությունները պարզապես խայտառակություն էին մեր պետականության համար, որոնց դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու, իսկ սեւը սպիտակ ներկայացնելու մանիպուլյացիոն փորձերն ուղղակի դատապարտված են անհաջողության։

ՀԳ. Ինձ անվանում եք «վայ պաշտպան»։ Մյուս անգամ երբ Ստեփանակերտում կլինեք, պարզապես պատահական մարդկանց հարցրեք իմ շուրջ 2,5 տարվա աշխատանքի մասին։