Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան Եվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Օրբան ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ Լարսը բաց է «Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին Մենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը Քվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համար Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին TRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Եվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվել

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. ՕրբանԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. ԹրամփԼարսը բաց է«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի ՕսիպյանինՄենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնԿասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի
Հայաստան

Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հայտարարությունը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։
Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ
Ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել երկրում կազմակերպված ընտրությունները:
Այդ հիմնախնդիրներից են վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը և դրա դեմ պայքարի անարդյունավետությունը, թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունների բացակայությունը, ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտների դեմ անարդյունավետ պայքարը, ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանափակումները, ընտրախախտումների և քվեարկության արդյունքների արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ու հնարավորությունների բացակայությունը:
2016թ. ընդունված նոր ընտրական օրենսգիրքը որևէ պատասխան չտվեց այս մտահոգություններին, այլ առավել խորացրեց վաչական ռեսուրսի ու տարբեր լծակների կիրառման հնարավորությունը` համամասնական ընտրակարգի հիմքում դնելով տարածքային ընտրական ցուցակներով առաջադրման հնարավորությունը:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից դեռևս նախընտրական քարոզչության դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ.
Նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որն ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների թեկնածուների և համակիրների դեմ:
Իշխող ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:
ԿԸՀ-ի հասցեագրված հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում բազմակողմանի քննության չեն առնվել ԿԸՀ-ի կողմից: Իսկ ԿԸՀ-ն իր հերթին բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Անհրաժեշտ է արձանագրել, որ քարոզարշավի վերջին օրերին և հատկապես քվեարկության օրը և նախորդող լռության օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ծառուկյան» կուսակացությունների դաշինքի կողմից ընտրակաշառքների զանգվածային, համատարած բաժանման մասին, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկությունները տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական կայքերով: Չնայած դրան, իրավապահների կողմից ընտրակաշառքի գեթ մեկ դեպք առ այսօր չի բացահայտվել կամ կանխվել:
2017թ. ապրիլի 2-ին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում հանրապետության ողջ տարածքի 200 տեղամասային և 35 տարածքային հանձնաժողովներում դիտորդություն իրականացրած դիտորդները զեկուցել են ավելի քան 3050 խախտումների մասին, որոնց հիմնական մասն իրենց բնույթով կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
Դիտարկված 200 տեղամասերից 134-ում (67 տոկոսում) ըստ էության խախտվել է անձանց քվեարկության գաղտնիությունը, քանի որ գրանցվել են դեպքեր, երբ քվեարկության խցիկում եղել են այլ չափահաս անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով ընտրողին օգնող չեն հանդիսացել: Տեղամասերից 101-ում (50,5 տոկոսում) գրանցվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս լրացնելու դեպքեր: Տեղամասերից 59-ում (29,5 տոկոսում) գրացվել են քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց քվեարկության մասին տեղեկացնեու կամ բարձրաձայնելու դեպքեր:
Այս ամենը վկայում է քաղաքացիների քվեարկության նկատմամբ աննախադեպ վերահսկողության մասին: Քվեարկության օրվա հիմնական բնութագրող խախտումներ են հանդիսացել նաև պարբերական կուտակումները ընտրատեղամասերի մոտ, որոնք առաջացել են ընտրողներին խմբերով տեղամասեր տեղափոխելու և ուղղորդման հետևանքով: Դիտարկված տեղամասերից 99-ում (49,5 տոկոսում) քվեարկության տարբեր ժամերին գրանցվել են վիճաբանություններ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քվեարկության օրը տեղամասերից առնվազն կեսում լարված մթնոլորտի մասին:
Ելնելով վերոգրյալից «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրում է`

1. Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված շատ խնդիրներ (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը իր ազդեցությունն ունեցավ նաև քվեարկության օրը:

2. Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվեց ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չկանխվեցին և առայժմ պատշաճ չքննվեցին իրավասու մարմինների կողմից:

3. ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացավ բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:
«Անկախ դիտորդ» հասարական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ:

Որոշակի տեսակների խախտումների տեղամասերի ցանկը կգտնեք աստեղ՝ PDF և EXCEL ձևաչափերով: Դաշինքի նախնական եզրակացությունը՝ այստեղ:
«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Իրազեկ քաղաքացիների միավորման
Մարտունու կանանց համայնքային խորհրդի
Գորիսի մամուլի ակումբի