Վեթինգի մասին հարցին Փաստաբանների պալատի նախագահը պատասխանել է Գրիգոր Տաթևացու խոսքերով (տեսանյութ)
Լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ԱԺ այցելած ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից` արդյոք վեթինգն արդյունավետ գործի՞ք է լինելու:
«Վեթինգ» կոչված այդ օտարալեզու հասկացության բովանդակությունն է նախ պետք հասկանալ: Ի՞նչ է նշանակում դա, այսինքն՝ ի՞նչ ծավալով: Տեսեք, այն ժամանակ խոսք գնաց անցումային արդարադատության մասին: Սկզբնական շրջանում դա մասնագիտական համայնքների կողմից քննադատաբար ընդունվեց, նույնը վեթինգը: Մինչև չհասկանանք` դա ինչ է… Օրինակ՝ դատավորների մասնագիտական որակները ստուգվելո՞ւ են, թե՞ ոչ, ո՞վ է ստուգելու, ի՞նչ կարգով, արդյոք միայն դատավորնե՞րը պետք է վեթինգի ենթարկվեն, արդյոք ամեն ինչ նորմա՞լ է դատախազների, ոստիկանների, քննիչների մոտ: Երբ հայեցակարգը կներկայացվի, իրականում կհասկանանք, թե ինչ են ուզում ստանալ և ինչ գործիքակազմով, նոր, բնականաբար, կկարողանամ նաև կարծիք հայտնել»,- ասել է Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե դատավորների ո՞ր մասը, ըստ Զոհրաբյանի, պետք է հրաժեշտ տա.
«Ես առիթ ունեցել եմ ասելու, էլի եմ ասում՝ դեռևս 14-րդ դարում մեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վարդապետ սուրբ Գրիգոր Տաթևացին հետաքրքիր ախտորոշում է տվել՝ արդար դատաստանը ծռվում է 4 պատճառով՝ կաշառքը, կողմնակալությունը կամ երեսպաշտությունը, վախը, տգիտությունը: Ես կարծում եմ, որ այսօր էլ այս 4 պատճառներն են գործում: Հիմա պետք է նայել ոչ թե այնպես, որ դատավորը լավն է կամ վատն է, այլ մտածել, օրինակ, դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, աշխատավարձը բարձրացնելու մասին, համալիր գործողություններ պետք է կատարվեն, հակառակ դեպքում դա խնդիր կառաջացնի»,- ասել է ՀՀ ՓՊ նախագահը՝ հիշեցնելով, որ ցանկացած իշխանություն հավերժ չէ, և հարց է առաջանում՝ ամեն եկող իշխանություն պետք է փոխի՞ դատական համակարգը:
Նրա խոսքերով` եթե դատական իշխանությունը կայուն չլիներ և յուրաքանչյուր քաղաքական գործընթացի հետ փոփոխության ենթարկվեր, մենք չէինք ունենա արդարադատության համակարգ: Իզուր չէ, որ արդարադատության համակարգում դատավորի անփոփոխելիության սկզբունքը կա: Դատավորը պետք է անփոփոխելի լինի, վստահ լինի այդ հարցում, որպեսզի կարողանա աշխատել և տուրք չտա որոշակի տրամադրությունների:


















































Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով
ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ
Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելա...
ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյանը հերքել է X–ում տար...
Իրանն սկսել է հարձակումների իններորդ ալիքն Իսրայելի դեմ. ԻՀՊԿ
Դա գին է, որ պետք է վճարենք՝ մեր գյուղերի տասնամյակներով շարունակվող դատարկման դիմաց․ փորձագետ
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի՝ 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ